00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ազատվեց պատրանքներից` չեղարկելով Թուրքիայի հետ արձանագրությունները. Մանոյան

© Sputnik / Asatur YesayantsКиро Маноян на форуме "Армения-Диаспора"
Киро Маноян на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արձանագրությունները փաստացի արձանագրում էին, որ Հայաստանը ճանաչում է Թուրքիայի հետ ունեցած ներկա սահմանը և հրաժարվում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Հայաստանն ազատվեց պատրանքներից` հրաժարվելով Թուրքիայի հետ արձանագրություններից։ Այդ մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

«Մեր կուսակցությունը ողջունում է Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների չեղարկման մասին որոշումը։ Մենք միշտ համոզված ենք եղել, որ այդ փաստաթղթերը սպառնում են մեր ազգային շահերին։ Հիմա այդ սպառնալիքը չկա», — ասաց Մանոյանը։

Նրա համոզմամբ` արձանագրությունները փաստացի արձանագրում էին, որ Հայաստանը ճանաչում է Թուրքիայի հետ ունեցած ներկա սահմանը և հրաժարվում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից. դա այն է, ինչին ձգտել և ձգտում է Անկարան։

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Շարմազանով. «Եթե Թուրքիան ցանկանա սկսել երկրորդ խաղակեսը, կքննարկենք»

Մանոյանը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի տապալման պատասխանատվության իր բաժինն ունի նաև միջազգային հանրությունը, մասնավորապես, այն երկրներն ու կազմակերպությունները, որոնք ակտիվորեն աջակցել են «ֆուտբոլային դիվանագիտությանը»` ԱՄՆ-ն, Եվրամիությունը և այլն։

Իսկ վերջին տարիներին Արևմուտքը համարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն անհնար է առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման։ Եվ դա այն դեպքում, որ Ցյուրիխյան արձանագրություններն արձանագրել են երկխոսության հաստատում առանց նախապայմանների և այլ տարածաշրջանային խնդիրների հետ կապելու։

ՀՅԴ ներկայացուցիչը փաստեց, որ զուտ տնտեսական տեսանկյունից Հայաստանը պատրաստ չէր հարաբերությունների կարգավորման։ Սահմանի հիպոթետիկ բացումը մեծ վնաս կհասցներ հայկական արդյունաբերությանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 1-ին ՀՀ նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին:

Լրահոս
0