ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատվել է Գարեգին Մելքոնյանը և նշանակվել Նիդեռլանդներում ՀՀ դեսպան:
«Գարեգին Մելքոնյանին ազատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն», —նշված է վարչապետի որոշման մեջ։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Գարեգին Մելքոնյանը նշանակվել է Նիդեռլանդներում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Հաագա):