ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Հայտնի ռուսաստանցի դերասան Արարատ Քեշչյանը սրտառուչ լուսանկար է հրապարակել դստեր հետ Instagram սոցցանցում։
Նորածին աղջիկը, որին Դիանա են անվանել, հիացմունք է առաջացրել արտիստի երկրպագուների շարքում։ Հաշված ժամերի ընթացքում լուսանկարն ավելի քան 100 հազար լայք է հավաքել։ Հրապարակման տակ Քեշչյանը մանրամասներ է պատմել անձնական կյանքից.
«Մի անգամ հարցրեցի կնոջս, թե իմ մեջ ինչն է այդքան գրավել նրան։ Նա պատասխանեց.
— Լուսափայլ ժպիտը։
Նայում եմ այս նկարին և մտածում. երևի այո։ Այդ շիկահերը շանսեր չուներ»։
Ռուսաստանցի դերասան, կատակերգու Արարատ Քեշչյանը նոյեմբերի 13–ին երկրորդ անգամ հայր է դարձել, ծնվել է նրա երկրորդ դուստրը։
Արարատ Քեշչյանը, որը հայտնի է «Ունիվեր» սերիալում Մայքլի դերով, երիտասարդ տարիքում խաղացել է «ՌՈՒԴՆ–ի հավաքական» ՈՒՀԱ–ի թիմում։