00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Independent. Թուրքերը գիտակցեցին, որ հայ են

© AFP 2024 / OZAN KOSEГраждане Турции во время митинга
Граждане Турции во время митинга - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մուստաֆա Քեմալի ստեղծած պետությունը հիմնվում էր այն համոզմունքի վրա, որ թուրքական ինքնությունը «պղտորված չէ ազգային փոքրամասնություններով», ինչը քեմալականներին ու նացիստներին հոգեհարազատ էր դարձնում։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Թուրքիայի քաղաքացիների զտարյունությունն ազգային անվտանգության հարցն է, այդ պատճառով բնակչության ցուցակագրությունը մինչ այժմ փակ գիրք էր, իսկ դրա մանրամասները պետական գաղտնիք էին համարվում։ Այս մասին նշված է Independent պարբերականում տպագրված` Ռոբերտ Ֆիսկի հոդվածում։ Դրանում հոդվածագիրն անդրադառնումը է թուրք քաղաքացիների ծագումնաբանությանը վերաբերող տվյալների բազայի բացահայտումից հետո հասարակության բուռն արձագանքներին։

Հրապարակման համաձայն` Մուստաֆա Քեմալի ստեղծած պետությունը հիմնվում էր այն համոզմունքի վրա, որ թուրքական ինքնությունը «պղտորված չէ ազգային փոքրամասնություններով», ինչը քեմալականներին ու նացիստներին հոգեհարազատ էր դարձնում։

Акция турецких курдов (12 января 2018). Стамбул, Турция - Sputnik Արմենիա
Ոչ թե թուրք ենք, այլ հա՞յ. Թուրքիան «խենթացել» է ծագումնաբանական «մերկացման» պատճառով

Սակայն թուրքերի արձագանքը վերջերս հանրայնացված ծագումնաբանական տվյալների բազայի նկատմամբ, չափազանց բուռն էր, ինչի պատճառով մի քանի ժամվա ընթացքում էլեկտրոնային համակարգը շարքից դուրս եկավ։ «Պարզվեց` թուրքերն իրականում հայ են, կամ` մասամբ հայ, մասամբ հույն կամ հրեա։ Եվ արևելյան Անատոլիայի սարերից, Ստամբուլից, Իզմիրից, Էրզրումից, Վանից, նաև սիրիական անապատից ցեղասպանության ժամանակ սպանված ու աքսորված հայերի ուրվականները դուրս եկան դարավոր գերեզմաններից, որպեսզի հաստատեն իրենց ներկայությունը Թուրքիայի պատմության մեջ», — գրում է հեղինակը։

Մինչև «սուլթան Էրդողանի» իշխանության ամրապնդումը շատ թուրքեր չէին վախենում խոսել իրենց ծագման, տոհմի մասին։ Նրանք գիտեին, որ սպանություններից ու բռնաբարություններից խուսափելու համար շատ քրիստոնյա ընտանիքներ իսլամ են ընդունել, իսկ տասնյակ հազար երիտասարդ հայ կանայք թուրքերի կամ քրդերի հետ են ամուսնացել։

Հրապարակման մեջ նշված է, որ ցեղասպանության հետևանքով այսօր ամբողջ աշխարհում սփռված 11 միլիոն հայ կա։

Հիշեցնենք` մի քանի շաբաթ առաջ Թուրքիայի հանրային ծառայությունների կայքում նոր հարթակ է գործարկվել, որի միջոցով երկրի քաղաքացիները կարող են տեսնել իրենց տոհմածառը` համակարգում գրանցելով սեփական անունը, ազգանունն ու ծննդյան տարեթիվը։ Թուրքիայում մեծ իրարանցում էր առաջացրել, քանի որ նոր հարթակի շնորհիվ թուրքերից շատերը պարզել էին, որ իրենք հայկական ծագում ունեն։ Որոշ հասարակական գործիչներ ու լրագրողներ դեմ էին ցուցակները բացելուն, մտավախություն ունենալով, որ դա կարող է անկանխատեսելի հասարակական հետևանքներ ունենալ։

Լրահոս
0