00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արձանագրությունները վաղուց էին մահացել, ստորագրման պահին Նալբանդյանն ասես սգո տանը լիներ

© AFP 2024 / FABRICE COFFRINI Подписание протоколов об установлении контактов между Арменией и Турцией 10.10.2009 г.
Подписание протоколов об установлении контактов между Арменией и Турцией 10.10.2009 г. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ցյուրիխում արձանագրությունները ստորագրվել են արտաքին ճնշման տակ, որի մասին վկայել է նույնիսկ հայ նախարարի դեմքի արտահայտությունը։ Նայելով նախարարին` տպավորություն է ստեղծվել, որ նա նստած է սգո տանը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Հայաստանի նախագահը հայ–թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին իր որոշմամբ ընդամենը դե յուրե ամրագրել է իրավիճակը, որը գոյություն է ունեցել մինչ այդ։ Այդ մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը։

Թուրքիան ժամանակին նույնիսկ նեղություն չի կրել դնել արձանագրությունները խորհրդարանի օրակարգում, և այդ պայմաններում իմաստ չուներ այդ փաստաթղթերը պահելը։

Встреча глав МИД Армении и Ирана Эдварда Налбандяна и Мохаммада-Джавада Зарифа - Sputnik Արմենիա
Թուրքիան խախտել է միջազգային հարաբերությունների անկյունաքարային սկզբունքը. Նալբանդյան

«Փաստացիորեն հարաբերությունների կարգավորման գործընթացը վաղուց էր տապալվել` դեռ 2010թ–ին, և հենց այդ ժամանակ Անկարայի հրաժարվելը ստիպեց այդ տարվա ապրիլին սառեցնել ցյուրիխյան արձանագրությունները Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացնելու գործընթացը», – ասաց նա։

Նրա խոսքով` արձանագրություններից կարելի էր լիովին հրաժարվել արդեն այդ ժամանակ, բայց այդ դեպքում Հայաստանին կարող էին մեղադրել հրադադարի գործընթացը դիտավորյալ տապալելու մեջ։ Հիմա իրավիճակը կտրուկ տարբերվում է ութամյա վաղեմության իրադրությունից. աշխարհը համոզվել է, որ հարաբերությունները չի հաջողվել կարգավորել Անկարայի մեղքով։

Միաժամանակ փորձագետը համոզված է, որ թուրքական ղեկավարության կողմից քաղաքական կամքի առկայության դեպքում ցանկացած պահի հարաբերությունները կարելի է սկսել վերականգնել այդ արձանագրությունների հիման վրա։

Ստամբուլի «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանի կարծիքով` Սարգսյանի որոշումն ուշացած, բայց չափազանց անհրաժեշտ քայլ է։

Президент Серж Саргсян провел заседание Совета национальной безопасности Армении - Sputnik Արմենիա
Հայ-թուրքական արձանագրություններն առոչինչ են. ՀՀ նախագահը չեղարկել է այն

«Մենք ի սկզբանե չպետք է բանակցությունների մեջ մտնեինք Թուրքիայի հետ։ Պետք էր սպասել, մինչև Անկարան ինքն ընդառաջ գա մեզ։ Իսկ Հայաստանի քայլերը միակողմանի էին։ Ակնհայտ էր, որ Անկարան առանց նախապայմանների չի վերականգնի հարաբերությունները», – ասաց Էստուկյանը։

Էստուկյանը համոզված է, որ Հայաստանը նախաձեռնել է «ֆուտբոլային դիվանագիտությունը» Արևմուտքի, մասնավորապես` ԱՄՆ–ի ճնշման տակ։ Այդ պահին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ինչպես նաև եվրոպացի դիվանագետները չեն թաքցրել իրենց հիացմունքը։

«Ես հիշում են արձանագրությունները ստորագրելու պահին բոլոր ներկաների դեմքերը։ Բայց ի տարբերություն մնացածների` Հայաստանի արտգործնախարարն ընկճված վիճակում էր։ Այնպիսի տպավորություն էր, որ նա սգո տանն է», – հայտարարեց Էստուկյանը։

Նրա խոսքով` Արևմուտքն անհետևողականություն է ցուցաբերել այս հարցում։

Էստուկյանը կարծում է նաև, որ գործընթացը Հայաստանին ոչ մի օգուտ չի տվել։ Հետևաբար, Երևանը ոչինչ չի կորցնում արձանագրությունների չեղարկումից։ Բացի այդ, ներկա թուրքական իշխանության օրոք հազիվ թե կարելի է հույս դնել երկխոսության վրա, համոզված է Էստուկյանը։ Ավելին` չի կարելի բացառել նաև արտաքին քաղաքական ասպարեզում Անկարայի կողմից տարբեր սադրանքները, այդ թվում` Հայաստանի դեմ։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 1–ին ՀՀ նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին:

Լրահոս
0