00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
8 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանցավոր անգործություն. Էջմիածինը բիզնես շահերի պատճառո՞վ է լռում

© Official site of the President of RAКатоликос всех армян Гарегин II и члены Верховного духовного совета на приеме у Президента РА (20 февраля 2018). Ереван, Армения
Католикос всех армян Гарегин II и члены Верховного духовного совета на приеме у Президента РА (20 февраля 2018). Ереван, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ առաքելական եկեղեցին բողոք չհայտնեց Արամ Աթեշյանի գործողությունների վերաբերյալ, որը խաղալիք է դարձել թուրքական իշխանության ձեռքում։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Պոլսո պատրիարքի ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է անորոշ և լարված մնալ։ Հասարակական կազմակերպություններն ու Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները մտադիր չեն համակերպվել արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի դավաճանության հետ, որը փաստորեն Թուրքիայի իշխանության թեթև ձեռքով ձախողել է պատրիարքի օրինական ընտրությունները` նպատակ ունենալով մնալ փոխանորդի պաշտոնում։

Арагац Ахоян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ախոյան. «Աթեշյանը`որպես մատաղացու գառ, գնաց, ընկավ թուրքական իշխանության ոտքերը»

Միևնույն ժամանակ հասարակությանը մտահոգում է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բավականին պասիվ արձագանքը, որն այդպես էլ իր վճռական բողոք չարտահայտեց Աթեշյանի գործողությունների վերաբերյալ։ Հրապարակախոս և պատմաբան Գևորգ Յազիչյանի կարծիքով, Մայր Աթոռը հանցավոր անգործություն է դրսևորում` չդատապարտելով Աթեշյանի դավաճանությունն ու կոլլաբորացիոնիզմը, որը Գարեգին Բեքչյանին և իրեն մեկ հարթության վրա է դնում։

Ավելի վաղ Մայր Աթոռը պաշտոնական հայտարարություն էր տարածել`սթափության կոչ է ուղղելով Պոլսո պատրիարքարանի հոգևորականներին։ Եկեղեցական դերակատարներին խելամտություն ցուցաբերել։ Մասնավորապես այդ կոչն ուղղված էր պատրիարքի գործող փոխանորդ Արամ Աթեշյանին, Թուրքիայից մեկնած Գարեգին Բեքչյանին, ինչպես նաև եպիսկոպոս Սահակ Մաշալյանին։

«Հայ հոգևորականության ներկայացուցիչների թվում, ինչպես նաև Ստամբուլի համայնքի ներսում կան մարդիկ, որոնց համար սեփական շահերն ավելի կարևոր են, քան ազգի և համայնքի շահերը։ Մենք որոշակի կասկածներ ունենք, որ Աթեշյանն ու Մայր Աթոռն ընդհանուր շահեր ունեն, գուցե դա բիզնեսն է», — չորեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Յազիչյանը։

Նրա խոսքով` եթե ավելի խորը փորփրենք, հնարավոր կլինի այդ կասկածներն ապացուցող բավականին հետաքրքրաշարժ մանրամասներ գտնել։

Պոլսո նոր պատրիարք ընտրելու անհրաժեշտությունն առաջացավ 2008 թվականին։ Գործող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մոտ Ալցհեյմերի հիվանդություն են ախտորոշել։ Նա 11 տարի կոմայի մեջ է։ Որոշվել էր Պոլսո աթոռը հանձնել պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին, բայց նա չարդարացրեց ո՛չ Թուրքիայի հայ համայնքի, ո՛չ էլ Պատրիարքարանի հոգևոր խորհրդի սպասումները։ Նա շատ արագ թուրքական իշխանությունների դրածոյի համբավ ձեռք բերեց։ Աթեշյանը պարծենում է Ռեջեփ Էրդողանի հետ ջերմ հարաբերություններով։

Верховный патриарх и Католикос всех армян Гарегин II прибыл в Москву - Sputnik Արմենիա
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել. արդյոք Թուրքիան կպատասխանի՞

2017 թվականի մարտին Ստամբուլում նոր պատրիարքի ընտրություններ անցկացվեցին. Պատրիարքարանի հոգևոր խորհուրդը պետք է ընտրեր երեք թեկնածուներից մեկին` Աթեշյանին, Գերմանիայից ժամանած Գերմանիայի հայկական թեմի առաջնորդ Գարեգին Բեքչյանին կամ Պատրիարքարանի հոգևոր խորհրդի ղեկավար Սահակ Մաշալյանին, սակայն վերջինս հանեց իր թեկնածությունը։

Քվեարկության արդյունքում հաղթեց Բեքչյանը։ Նա դարձավ փոխանորդ և պատրաստվում էր ստանձնել պատրիարքի պաշտոնը։ Պոլսո պատրիարքարանում ընտրություններ կազմակերպելու համար նախաձեռնող խումբ էր ստեղծվել, որը սկսեց զբաղվել կազմակերպչական հարցերով։

Սակայն Թուրքիայի իշխանությունը չընդունեց Բեքչյանին և մերժեց Պոլսո պատրիարքի լիարժեք ընտրություններ անցկացնելու իրավունքը։ 2018 թվականի փետրվարին նախաձեռնող խմբի անդամները հանդիպեցին Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլունի հետ և հայտարարեցին` քանի դեռ Մեսրոպ Մութաֆյանը ողջ է, պատրիարքի ընտրություն չի անցկացվելու։ Դրանից հետո հայտնի դարձավ, որ փոխանորդի պաշտոնը կրկին ստանձնելու է Արամ Աթեշյանը։ Գարեգին Բեքչյանը փետրվարի 13-ին լքեց Թուրքիան։

«Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային կազմակերպության ազգային խորհրդի հիմնադիր անդամ Արագած Ախոյանի խոսքով` հայկական համայնքը պնդելու է, որ պատրիարքի օրինական ընտրություններ են անցկացվեն։ Ըստ նրա` չի կարելի թույլ տալ, որ Աթեշյանը տեղապահ մնա։ Ախոյանը վստահեցնում է` այդ մարդը զուրկ է բարոյական և մարդկային որակներից, այդ հարցում համոզվել է նրա հետ անձամբ շփվելուց հետո։ Ախոյանը խոստովանեց, որ ինքը բազմաթիվ ընկերներ ունի նաև Թուրքիայի իշխող կուսակցության շարքերում։

«Մենք հնարավոր ամեն բան կանենք, կփորձենք համոզել Թուրքիայի իշխանությանը, որ Աթեշյանը նրանց հարկավոր չէ, որ նա արջի ծառայություն է մատուցում», — ասաց Ախոյանը։ Ինչ վերաբերում է Էջմիածնի պահվածքին, Ախոյանի համոզմամբ, Մայր Աթոռն իր վերջին հայտարարությամբ ապացուցեց սեփական անկարողությունը։

Ախոյանը համոզված է, որ Պատրիարքարանի շուրջ ծավալված իրավիճակը սպառնում է Թուրքիայի հայ համայնքի ամբողջականությանը։ Ըստ էության, Թուրքիայի իշխանությունը հայկական հոգևորականության որոշ ներկայացուցիչների ձեռքերով փորձում է վերջնականապես ոչնչացնել համայնքը` պառակտում և խառնաշփոթ մտցնելով։

Լրահոս
0