00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերի ընկեր Գարիկ Խարլամովը շնորհավորել է ինքն իրեն` ծննդյան օրվա առթիվ

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոցАктер Гарик Харламов
Актер Гарик Харламов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շոումեն, COMEDY CLUB–ի հումորիստ Գարիկ Խարլամովն այսօր 37 տարեկան է դառնում և յուրօրինակ շնորհավորանքներ է ընդունում։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — SPUTNIK. Հայտնի հաղորդավար ու հումորիստ Գարիկ Խարլամովը INSTAGRAM–ի էջում իր ծննդյան առթիվ շնորհավորանք է հրապարկել։

Հումորիստն անկեղծորեն շնորհավորել է իրեն 37–ամյակի առթիվ։

«Ահա և 37 տարեկան դարձա։ Ծնվել եմ 1981 թվականի փետրվարի 28–ին։ Կարծում եմ` ճիշտ կլինի, եթե ես առաջինն ինքս ինձ շնորհավորեմ։ Սիրելի Գարիկ Իգոր «Բուլդոգ» Խարլամով, քո ամբողջ ալտեր էգոյից, շնորհավորում եմ ինձ Երկիր մոլորակի վրա 37 տարի ապրելու կապակցությամբ։ Մաղթում եմ առողջություն, երջանկություն ու ստեղծագործական հաջողություններ», – գրել է Խարլամովն իր էջում։

 

Նա նաև մաղթել է ինքն իրեն, որ հարազատներն ու մտերիմները առողջ և ուրախ լինեն։

Հայերի, այդ թվում շոումեն ու հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի մեծ ընկերը սրտանց մաղթում է, որ իր ծանոթները լավ ապրեն ու աշխարհի բոլոր մարդիկ երջանիկ լինեն։

«Մաղթում եմ, որ մարդկանց փոխարեն ամեն ինչ ռոբոտներն անեն ու մարդկանց միայն ուտելը մնա։ Ու այդ ժամանակ ես բոլորին ֆոնին նիհար կերևամ։ Ուզում եմ հրաժեշտ տալ ու վերադառնալ ուղեղի այն բաժին, որը պատասխանատու է ալտեր էգոյի համար», – հումորով գրել է Գարիկը։

Բացի այդ` Խարլամովն իրեն մաղթել է ամենայն բարիք։

Բաժանորդները չէին կարող սիրելի հումորիստի հրապարակմանն ուշադրություն չդարձնել ու բազում մեկնաբանություններ են թողել. «Շարունակիր ուրախացնել մեզ քո հումորով, մենք քեզ սիրում ենք», «Ծերանալուդ օրը շնորհավոր», «Շնորհակալություն, դրական լիցքերի համար։ Դու գեր չես, ոչ ոքի մի լսի»։

Լրահոս
0