Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է, որ անցած երեկո և գիշեր Բաղանիսում հանգիստ է եղել, որևէ միջադեպ չի գրանցվել։
«Այս պահին էլ Բաղանիսում արևոտ եղանակ է, ամեն մեկն իր առօրյա գործով է զբաղված։ Սովորաբար, եթե երեկոյան կամ գիշերը գնդակոծություններ են լինում, առավոտյան մենք ավելի ուշադիր ենք լինում բացակայությունների վրա։ Սակայն ասեմ, որ որևէ բացակայություն չի եղել դպրոցում։ Նույնիսկ 2014–15 թթ.–ների ինտենսիվ կրակոցների ժամանակ էլ գյուղում դասապրոցեսները չեն դադարեցվել։ Գնդակոծություններից, բարեբախտաբար, զոհեր, վիրավորներ կամ շենք-շինության ավերածություններ չունենք։ Առանձնակի որևէ խուճապ ու անհանգստություն այս պահին չկա»,–ասաց Նարեկ Սահակյանը։
Գյուղապետի խոսքով` մի փոքր անսովոր էր վերջին գնդակոծությունը, քանի որ այս 5–6 ամսվա ընթացքում ընդհանրապես չէր եղել գնդակոծություն։