ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Oլիմպիական կրկնակի չեմպիոն, հայտնի սուսերամարտիկ Յանա Եգորյանը Ռուսաստանում The Beautiful People Awards երրորդ մրցանակաբաշխության դափնեկիր է դարձել։ Այս մասին հայտնում է «Ինտեր-Մեդիա» հարթակը։
Նա «Սպորտ առանց սահմանների» անվանակարգում ստացել է «Մեծ նվաճումների ու նպատակասլացության» համար սահմանված մրցանակը։
«Մեր աղջիկը… Միայն անհավանական համառությունն ու սեփական ուժերի հանդեպ հավատն են թույլ տվել այս մարզիկին այդպիսի բարձունքների հասնել։ Մենք «Սպորտ առանց սահմանների» անվանակարգում մրցանակն ուրախությամբ հանձնեցինք հայկական արմատներով սուսերամարտիկ Յանա Եգորյանին», —իր լուսանկարը մեկնաբանել է մրցանակաբաշխության կազմակերպիչ Կարինե Մարտիրոսյանը։
Հայ սուսերամարտիկից բացի, մրցանակ են ստացել նաև ռուս դիզայներ Ալինա Ասսին («Սիրելի գործին անսահման նվիրվածության համար»), Ռուսաստանի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր Իրինա Մարզանը («Տաղանդի ու պրոֆեսիոնալիզմի համար»)։
Դափնեկիրների շարքում է «Ստրելիցիա» ֆլորիստիկայի ու ձևավորման ստուդիայի հիմնադիր Օլեսյա Նովիկովան։ Նա «Շրջապատի գեղեցկություն» կատեգորիայում մրցանակ է ստացել «Ֆլորիստիկայի լավագույն դպրոց» անվանակարգում։
«Գեղեցիկ մարդիկ» ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են Պավել Վոլյայի, Լյայսան Ուտյաշևայի, Մարիա Կոժևնիկովայի, Զառայի, Անտոն Բելյաևի դիմանկարները, որոնք մշակել է ժամանակակից նկարիչ Իվան Կրյուկովը։ Մրցանակաբաշխության կազմակերպիչ ու պրոդյուսեր Կարինե Մարտիրոսյանին իսկապես հաջողվել է մեկ տանիքի տակ հավաքել Ռուսաստանի ամենագեղեցիկ մարդկանց։
The Beautiful People Awards-ը մրցանակաբաշխություն է, որը հավաքում է շոու-բիզնեսի, նորաձևության, կինոյի ու սպորտի ոլորտների ներկայացուցիչներին։ Մրցանակաբաշխության խորհրդանշանը լոտոսի հախճապակյա ծաղիկն է։
Յանա Եգորյանն օլիմպիական կրկնակի չեմպիոն է։ Նա ստացել է նախագահական մրցանակ ու նոր BMW X6։
2016 թվականին Յանա Եգորյանը «Ռուսաստանի հպարտություն» ազգային մրցանակ է ստացել «Տարվա կին մարզիկ» անվանակարգում։