ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Մայրաքաղաքի մի շարք սուպերմարկետներում բանանի մեկ կիլոգրամի գինն օրեր առաջ հասել էր 800 դրամի, մի շարք խանութներում այդ գինը տատանվում էր 750-790 դրամի սահմանում։ Վերջին երկու օրվա ընթացքում, սակայն, բանանի գինն ավելի է բարձրացել։ Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը։
«Մի շարք խանութներում բանանը նույնիսկ 950 դրամով է վաճառվում, մինչդեռ ամիսներ առաջ այն վաճառվում էր 650, իսկ ավելի վաղ` անգամ 550 դրամով»,- նշված է հոդվածում։
«Փաստը» հիշեցնում է, որ դեռ նախորդ տարի վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ ցանկացած ապրանքի (այդ թվում` բանանի) ներկրման հարցում որևէ խոչընդոտ չի կարող լինել, և ցանկացած գործարար կարող է Հայաստան ներմուծել օրենքով չարգելված ցանկացած ապրանք։ Հայտարարությունից հեռու հայտնվեցին նոր տնտեսվարողներ, որոնք ևս սկսեցին բանան ներկրել Հայաստան։ Մինչ այդ շուկան մենաշնորհային էր համարվում։