Արփինե Հովհաննիսյան
Արփինե Հովհաննիսյանի խոսքով` այն երկրներում, որտեղ գործում է համամասնական ընտրակարգը, բաց ցուցակներով քվեարկությունը համարվում է ամենաժողովրդավարական մոդելներից մեկը։
«Պատճառը պարզ է։ Ոչ թե կուսակցությունն է որոշում ինչպիսի անձանց ընդգրկել ցուցակում, և հետո էլ կուսակցությանը ներկայացվեն որոշակի պայմաններ, այլ ժողովուրդն է որոշում»,- ասաց նա։
Նա ընդգծեց, որ այս ընտրակարգը լիովին համապատասխանում է ժողովրդավարության կանոններին։
Նշենք, որ այսօր Ազգային ժողովում խորհրդարանական հերթական քառօրյա նստաշրջանում քննարկվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծի համահեղինակ, «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենց առաջարկությունը շատ պարզ է` վերացնել ռեյտինգային ընտրակարգը: