ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Պաշտպանության նախարարությունը հանդես կգա նոր նախաձեռնություններով։ Ինչպես նշված է ՊՆ կայքում, այս մասին ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում Վիգեն Սարգսյանը: ներկայացրել է հայկական բանակի արդիականացման ծրագրի հիմնական ուղղությունները, զինված ուժերում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների ընթացքը, անդրադարձել «Ազգ-բանակ» գաղափարի ռազմավարությանը, «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի մանրամասներին, դրանց նպատակներին ու ակնկալվող արդյունքներին:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ 2018 թվականին ևս, բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի շրջանակում, պաշտպանության նախարարությունը հանդես կգա նոր նախաձեռնություններով:
Նոր ծրագրեր կիրականացվեն հատկապես սոցիալական, կրթական, ռազմարդյունաբերության ոլորտներում: