00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թեղուտի պոչամբարը կարող է քանդվել. միջազգային փորձագետներն ուսումնասիրում են վիճակը

© Sputnik / Игорь Агеенко / Անցնել մեդիապահոցДобыча и переработка золотоносной руды в Амурской области
Добыча и переработка золотоносной руды в Амурской области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թեղուտի պոչամբարին փլուզման վտանգ է սպառնում։ Հասարակական կառույցները պոչամբարի պատերին ճաքեր են տեսել։ Սեփականատերն էլ մասնագետներ է հրավիրել դրսից։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Շահագործման 4 տարվա ընթացքում Թեղուտի պոչամբարի պատվարի վրա առաջացել են ճաքեր։ Այն կարող է ցանկացած պահի փլվել` անդառնալի հետևանքներ ունենալով հարակից բնակավայրերի ու բնության համար։ Այսօր հրավիրված քննարկմանը նման մտավախություն հայտնեցին Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Симфония камней. Гарни - Sputnik Արմենիա
Համաշխարհային բանկը Գառնին բարեկարգելու գումար է տվել, իսկ քարերի սիմֆոնիան վտանգված է

«Պատվարի վրա ճաք լինելը նշանակում է` դու արդեն անցել ես անվտանգ փուլը, և գալիս է արդեն տեխնածին աղետի պահը»,- ասաց «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը։

«Իրազեկ քաղաքացիներ» ՀԿ ներկայացուցիչ Ռաֆայել Աֆրիկյանն էլ հայտնեց, որ իրենց կազմակերպության անդամներն այցելել են Թեղուտ, անօդաչու թռչով սարքով նկարահանել են պոչամբարն ու, թեև պոչամբարի պատվարի վրա ճաքեր չեն տեսել, բայց արձանագրել են մեկ այլ խնդիր։

«Վերևից նկարահանված կադրերում հստակ երևում է, որ պոչամբարը լցված է, պոչանքները հասել են դրա վերին գծին ու կարող են սկսել դուրս հոսել»,- ասաց նա։

Հետաքրքրական է, որ քննարկմանը մասնակից «Էկոլոգիական իրավունք» ՀԿ ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի հաշվարկով` Թեղուտի պոչամբարը չպիտի լցված լինի։

«2014թ-ից ի վեր, երբ Թեղուտի հանքավայրը սկսել է շահագործվել, տարեկան առավելագույնը միջին հաշվարկով 25 մլն տոննա հանքաքար է արդյունահանվել։ Պոչամբարի ծավալը, ըստ բնապահպանության նախարարության հաստատած նախագծի, 174 մլն խմ է։ Այսինքն այն ծավալը, որն արդյունահանվել է, որևէ կերպ չէր կարող լցնել պոչամբարն ու բացասական ազդեցություն ունենալ դրա վրա»,- ասաց Գրիգորյանը։

Նա ավելացրեց, որ ներկայացված փաստերի տակ իրենց կազմակերպությունը կոռուպցիոն ռիսկեր ու պետությունից թաքցրած իրական ծավալներ է տեսնում, ուստի և պատրաստվում է այս կոռուպցիայի մասին հաղորդում ներկայացնել իրավապահներին։

Заброшенный рудник по добыче меди города Ахтала - Sputnik Արմենիա
Հայաստանում նավթ և գազ կա. Նավթագործը պատմել է «գաղտնի» հանքավայրի մասին. էքսկլյուզիվ

Քննարկմանը բարձրացված հարցերի պատասխանները ստանալու համար Sputnik Արմենիան դիմեց Թեղուտի հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ սեփականատեր «Վալեքս գրուպ» ընկերություն։

Մեզ հայտնեցին, որ ներկա պահին Թեղուտում աշխատում է Հայաստան հրավիրված միջազգային փորձագետների խումբը, որի փորձագիտական գնահատականը հանրությանը կներկայացվի մարտի երկրորդ կեսին։

Իսկ մինչ այդ «Վալեքս գրուպը» հայտնում է միայն, որ Թեղուտի հանքավայրում «պլանային-կանխարգելիչ վերանորոգման աշխատանքների նպատակով» 2018թ. հունվարի 12-ից դադարեցվել է պղնձի և մոլիբդենի խտանյութի արտադրությունը։

«Աշխատանքների դադարը կարող է տևել 2 ամիս և ավելի, քանի որ այդ ժամանակահատվածում պետք է լուծվի նաև պոչամբարի մեջ լցվող պոչանքների տեխնոլոգիական պարամետրերը նոր ստանդարտներին համապատասխանեցնելու խնդիրը»,- ասացին ընկերությունից։

Աշխատանքների դադարի հետևանքով ս.թ. հունվարի 31-ի դրությամբ ընկերության 1190 աշխատակիցներից 1032-ն ազատվել են աշխատանքից։ Սրանք ընկերության պաշտոնական կայքում հրապարակված տվյալներ են։

Հանքավայրի վերագործարկումից հետո ընկերությունը խոստանում է նաև առաջին հերթին աշխատանքի հրավիրել հատկապես կրճատումների ընթացքում ազատված անձանց։

Հանրային տիրույթում, սակայն, մտավախություն ունեն, որ մինչ ընկերությունը կսկսի աշխատել, տարածաշրջանի գյուղերը, որի բնակիչները հանքարդյունաբերությունից բացի, ապրուստի այլ միջոց այլևս չունեն, ուղղակի կդատարկվեն։

Խնդրի հրատապությունը հաշվի առնելով`ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, որ նույնպես ներկա էր այսօր հրավիրված քննարկմանը, նշեց, որ խմբակցությունը մտադիր է Թեղուտի հարցով խորհրդարանական քննիչ հանձնաժողով ձևավորել։ Դրա համար անհրաժեշտ է պատգամավորների ¼-ի ստորագրությունը, ինչը 9-հոգանոց խմբակցության համար հեշտ չի լինի, բայց «Ելքը» փորձելու է, քանի որ Նազարյանի խոսքով` անպատասխան են մնացել բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները կարող են տալ միայն հանձնաժողովի նիստին հրավիրված պատասխանատուները։

Լրահոս
0