ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում մարտի առանձին օրերին հնարավոր է ջերմաստիճան նվազում, հատկապես` գիշերային ժամերին։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասն տեղեկություն է հրապարակել մարտին կանխատեսվող եղանակի մասին։
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7…+8 աստիճան C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրերի հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև —2…-5 աստիճան C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +20…+25 աստիճան C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 0…-2 աստիճան C, առավելագույնը՝ +9…+12 աստիճան C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 25-35 մմ):
Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է —1…-3 աստիճան C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև —10..-15 աստիճան C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +9…+14 աստիճան C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը —9…-14 աստիճան C, առավելագույնը՝ +2…+4 աստիճան C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 40-60 մմ):
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +1…+3 աստիճան C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրերի հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև —5…-10 աստիճան C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +12…+17 աստիճան C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը —4…-6 աստիճան C, առավելագույնը՝ +5…+7 աստիճան C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 35-40 մմ):
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3…+6 աստիճան C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև —2…-50C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +20…+250C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 0…-3 աստիճան C, առավելագույնը՝ +8…+10 աստիճան C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 40-50 մմ):
Վայոց ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +5…+7 աստիճան C, լեռնային շրջաններում` 0…-2 աստիճան C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրերի հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ նախալեռնային շրջաններում՝ մինչև —2…-5 աստիճան C, լեռնային շրջաններում՝ —10…-15 աստիճան C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում +20…+25 աստիճան C, լեռնային շրջաններում՝ +8…+13 աստիճան C (դիտված բազմամյա միջին նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ 0…-1 աստիճան C, լեռնային շրջաններում՝ —7…-8 աստիճան C, առավելագույնը նախալեռնային շրջաններում +10…+11 աստիճան C, լեռնային շրջաններում՝ +1…+2 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 50-80 մմ):
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +7…+9 աստիճան C, նախալեռնային շրջաններում` +1…+3 աստիճան C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրերի հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ հովտային շրջաններում՝ մինչև 0…-4 աստիճան C, նախալեռնային շրջաններում՝ —6…-10 աստիճան C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +23…+28 աստիճան C, նախալեռնային շրջաններում՝ +15…+20 աստիճան C (դիտված բազմամյա միջին նվազագույնը հովտային շրջաններում՝ 0…+3 աստիճան C, նախալեռնային շրջաններում՝ —2…-5 աստիճան C, առավելագույնը հովտային շրջաններում +12…+14 աստիճան C, նախալեռնային շրջաններում՝ +6…+8 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 35-75 մմ):
Երևան քաղաք
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6…+7 աստիճան C (նորման՝ 5.40C), որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև —3…-5 աստիճան C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +23…+25 աստիճան C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 0…-1 աստիճան C, առավելագույնը՝ +10…+11 աստիճան C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման՝ 40 մմ):