00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սիբիրյան հրեշը» ներխուժել է Եվրոպա

© REUTERS / Remo CasilliАномальная погода в Италии
Аномальная погода в Италии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրոպական մի շարք երկրներում ջերմաստիճանի ռեկորդ է սահմանվել. սառնամանիքների ու ձնաբքի պատճառով փակվել են դպրոցները, ճանապարհներն անանցանելի են դարձել։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Ռուսաստանում սկսված սառնամանիքը ներխուժել է Եվրոպա` կաթվածահար անելով եվրոպական մի շարք երկրներ։ Սիբիրից Եվրոպա ներթափանցած ցուրտ եղանակը մի շարք եվրոպական երկրներում նպաստել է ջերմաստիճանի անբնականոն նվազեցման։ Եվրոպացիներն արդեն հասցրել են անուն մտածել այդ սառնամանիքների համար` «Սիբիրյան հրեշ» կամ «Արևելքից եկած գազանը»։

Ռումինիայում, Սերբիայում, Իտալիայի որոշ շրջաններում փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները։ Հռոմում հետաձգվել են համալսարանների քննությունները, փակվել են նաև զբոսայգիները։ Այդտեղ ցուրտ հոսանքն անվանում են ռուսական տարբերակով` Բուրան։

Իտալիայի մայրաքաղաքը, որտեղ սովորաբար փետրվարին 14 աստիճան ջերմություն է լինում, ծածկվել է ձյան հաստ շերտով։ Իտալիայի լեռնային շրջաններում այս օրերին մինչև 16 աստիճան ցուրտ է կանխատեսվում։

A post shared by Sonja Schiefer (@sonnjc) on Feb 26, 2018 at 4:54am PST

 

Լեհաստանում և Ֆրանսիայում վերջին օրերին այնպիսի սառնամանիքներ են, որ մեկ գիշերում ցրտահարությունից երեք մարդ է մահացել։

Ավստրիայում, Հունգարիայում, Մեծ Բրիտանիայում իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում պատրաստ լինել անսպասելի ցրտաշունչ եղանակի, որն այնտեղ անվանել են «Մոսկվա-Փարիզ»։


Այդ երկրներում աճել է բժիշկներին ցրտահարության ախտանշանով մարդկանց դիմելիությունը։ Օդերևութաբանները զգուշացնում են, որ ցուրտ եղանակը Եվրոպայից չի նահանջի մինչև մարտ ամսվա սկիզբը։

Այդ ընթացքում Արկտիկայում անբնական տաք եղանակ է։

Լրահոս
0