ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Իրանի պատմագրության համաձայն` Բաքուն, Դերբենտն ու Վանը Պարսից կայսրության «մարգարիտներ» են համարվում, Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։
«Մեզ մոտ գերադասում են այդ մասին չխոսել, սակայն Վան քաղաքը և նրա շրջանները, Իրանի պատմագրության համաձայն` մինչ օրս Պարսից կայսրության մարգարիտներ են համարվում։ Ու սա բացարձակ ծիծաղելի չէ, դրանք շատ լուրջ խոսակցություններ են», – ասաց Շաքարյանցը։
Նրա խոսքով` որոշ մարդիկ մտածում են, որ հավաքեն կորուսյալ «մարգարիտները», այդ թվում` մի շարք բնակավայրեր։
Այդ քաղաքների և բնակավայրերի անունները տարածաշրջանում հնչեցնելը շատերին կարող է զարմացնել։
«Դրանց թվում է նաև Բաքուն և մի շարք այլ քաղաքներ, ընդհուպ մինչև Դերբենտը», – ասաց Շաքարյանցը։
Նրա խոսքով` այստեղ կանգնած է Թուրքիայի շիաների, ալավիների և ալևիների հարցը, որոնք ավելի շատ հակված են դեպի Իրան, որպես հարազատ կրոնական խմբի։
«Հսկայական «քաոս» է լինելու։ Մի շարք հետաքրքիր բաներ կիմանանք», – նշեց Շաքարյանցը։
Օրինակ, քաղաքագետի խոսքով, կպարզվի, որ քրդերի մի մասը` ընդհանրապես քուրդ չեն, այլ տարբեր լեզուներով խոսող իրանցիներ։