00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զինվորի հոգեհանգիստը եկեղեցում ցանկալի չէր, բայց գյուղացիները պնդեցին նրա դին այնտեղ դնել

© Sputnik / Armenuhi MkhoyanПохороны солдата Григора Егояна в Гюмри
Похороны солдата Григора Егояна в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թշնամու գնդակից զոհված Գրիգոր Եղոյանին հողին հանձնեցին եկեղեցական կարգով. հոգևորականը պարզաբանում է եղելությունը։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Մինչ Ախուրյան համայնքի բնակիչները սգում էին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին փետրվարի 22-ի առավոտյան դիրքում մարտական պարտականությունները կատարելիս հակառակորդի գնդակից զոհված Գրիգոր Կարապետի Եղոյանի կորուստը, գյուղում անհասկանալի իրավիճակ էր ստեղծվել: Տեղեկությունը, թե Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն արգելել է երիտասարդի մարմինը դնել գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցում, քանի որ նա մկրտված չէր, գյուղացիների մոտ դժգոհություն էր առաջացրել։ Գյուղացիներից ոմանք անգամ պատմում էին, թե բաց նամակ են հղել թեմակալ առաջնորդին՝ նշելով, թե հանուն հայրենիքի զոհված զինվորի դին եկեղեցում դնելն արգելելը հոգևորականին վայել արարք չէ: Այդուհանդերձ գյուղացիները զինվորի դին տեղափոխել են եկեղեցի։

Sputnik Արմենիայի թղթակիցը, լինելով գյուղում և զրուցելով ախուրյանցիների, Ախուրյանի հովվության առաջնորդ տեր Կորյուն քահանայի ու Միքայել սրբազանի հետ, պարզել է՝ շատ տեղեկություններ իրականությանը չեն համապատասխանում:

Шапка военнослужащего - Sputnik Արմենիա
Ադրբեջանը շարունակում է կրակել. Հայաստանի սահմանին 19 տարեկան զինվոր է զոհվել

«Սա թյուրիմացություն է, քանի որ լուրն իմանալուց հետո ինքս եմ գնացել ու սրբազանին տեղեկացրել այդ մասին։ Դա Սրբազանի համար մեծ ցավ էր, ու նա ինքն ինձ առաջրկեց գնալ և տղայի ծնողներին առաջարկել մարմինը եկեղեցում դնել: Երեկոյան ծնողներին փոխանցեցի Սրբազանի առաջարկը։ Ծնողներն ասացին, որ իրենց տղան մկրտված չէ։ Ես այդ մասին հայտնեցի Սրբազանին: Նա էլ առաջարկեց քաղաքացիական հոգեհանգիստ կատարել` հանձնարարելով, որ մենք` որպես հոգևորական, լինենք ծնողների կողքին ու մխիթարենք նրանց։ Ես ինքս եմ բոլոր զինվորներին եկեղեցով հուղարկավորելու հիմքը դրել, նաև պարտադրել եմ, որ ապրիլյան պատերազմի զինվորների հոգեհանգիստը եկեղեցում լինի: Այսինքն՝ որևէ արգելք չի եղել, ու չի էլ կարող լինել զոհված զինվորի համար»,- ասաց նա և նշեց, որ անգամ այս զինվորի դեպքում, երբ իր բացատրությունից հետո այդուհանդերձ գյուղացիները որոշել են եկեղեցական կարգով թաղել նրան, ինքն է ընդառաջ գնացել, որպեսզի կրքերն ավելի չբորբոքվեն:

Նա նաև ճշտել էր, որ տղան իսկապես մկրտված չի եղել, այնինչ համագյուղացիներից շատերը պնդում էին, թե զոհված զինվորը մկրտվել էր։

© Sputnik / Armenuhi MkhoyanԳրիգոր Եղոյանի թաղման արարողությունը
Похороны солдата Григора Егояна в Гюмри - Sputnik Արմենիա
Գրիգոր Եղոյանի թաղման արարողությունը
«Այն, որ տղան մկրտված է եղել և Գյումրու քաղաքապետն էլ եղել է նրա քավորը, վարկած էր։ Վերջին անգամ Սամվել Բալասանյանը զանգվածային մկրտություն կատարել է 2001 թվականին: Բայց երիտասարդը չի մասնակցել դրան»,-նշեց տեր Կորյուն քահանան՝ հավելելով, որ որպես հոգևորական իր համար առավել քան ցավ է, որ զինվորն այդպես էլ չհասցրեց մկրտություն ստանալ:

Եղոյանները վերջին տարիներին ապրում էին ՌԴ-ում, իսկ Գրիգորը Հայաստան էր եկել հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու համար: 1 տարի 6 ամիս արդեն ծառայել էր և շուտով պետք է տուն վերադառնար: Մարտակերտի շրջանի դիրքերից մեկում հերթապահությունը ճակատագրական դարձավ Գրիգորի համար՝ նա զոհվեց թշնամու արձակած երկու գնդակից:

Լրահոս
0