00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արև, օդ, խաղող». ի՞նչ կառաջարկի Հայաստանը ռուսաստանցիներին լավ ինքնազգացողության համար

© Sputnik / Asatur YesayantsТурист в Ереване
Турист в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուս գործընկերներին առաջարկում են սուբսիդավորել դեպի Հայաստան զբոսաշրջային ուղեգրերը։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի —Sputnik. Հայաստանը մտադիր է իր առողջարաններն առաջարկել Ռուսաստանի` սոցիալական ապահովագրության հիմնադրամից օգտվող քաղաքացիներին։ Այդ առաջարկները կներառվեն զբոսաշրջային փաթեթներում։

Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Ռուսաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, վերջերս նա այդ գաղափարը ներկայացրել է զբոսաշրջության Ռուսաստանի Դաշնային գործակալությանն ու Ռուսաստանի առողջապահության նախարարությանը։

Ռուս գործընկերները պատրաստակամություն են հայտնել քննարկելու այդ գաղափարը։ Օրեր առաջ այն ներկայացրել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ։

Степанакерт, Республика Арцах - Sputnik Արմենիա
Արցախ այցելելու համար ադրբեջանցիները սպառնացել են սպանել և բռնաբարել. ռուս լրագրող

«Հյուրանոցների և հանգստյան տների մակարդակը մեզ մոտ համապատասխանում է ռուսական կողմի ներկայացրած չափանիշներին։ Տարբեր գնային առաջարկներ ևս կան։ Իսկ բնական պայմանների մասին և մեր մրգերի ու բանջարեղենների մասին խոսելն ավելորդ է», — նշեց Ասոյանը։

Ռուսաստանում սոցիալական ուղեգրերը տրամադրվում են սոցիալական ապահովագրման հիմնադրամի կողմից անապահով քաղաքացիներին, որպեսզի նրանք կարողանան վերականգնել իրենց առողջությունը։

Այժմ հայ չինովնիկները պետք է համոզեն ռուսական կողմին, որ ծիրանի և լոլիկի համը փորձելու համար արժե վճարել իր քաղաքացիների ուղևորությունների համար դեպի այլ երկիր։

Վիճակագրական տվյալների համաձայն` 2017 թվականին մոտ 1.5 մլն զբոսաշրջիկ է այցելել Հայաստան։ Նրանց մոտ 40%-ը Ռուսաստանից են։ Զբոսաշրջիկների հոսքը վերջին տարվա ընթացքում աճեց, երբ 2017 թվականի փետրվարի 23-ից ռուսաստանցիների մուտքը Հայաստան հնարավոր դարձավ իրականացնել ներքին անձնագրերով։

Նշենք, որ Skyscanner զբոսաշրջային որոնողական համակարգի տվյալներով` Հայաստանը մատչելիության առումով ռուսաստանցիների նախընտրած հինգերորդ զբոսաշրջային երկիրն է։ Այստեղ երկու շաբաթ անցկացնելու համար հարկավոր է վճարել 85,5 հազար ռուբլի։

Լրահոս
0