ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում անցկացվող 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերն ավարտվեցին։ Օլիմպիական կրակը մարվել է։ Այս մասին տեղեկացրեց Sputnik Արմենիայի թղթակից Խաչիկ Չախոյանը։
Օլիմպիադայի փակման մասին հայտարարել է միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը։
Այս տարվա ձմեռային օլիմպիական խաղերը կայացան Փհենչհանում` փերտվարի 9-25-ը։
Հայաստանն այդ խաղերին ներկայացնում էին երեք մարզիկներ։
Ռուսաստացիներն Օլիմպիադային մասնակցում էին «Ռուսաստանից օլիմպիական մարզիկների» կարգավիճակով` չեզոք դրոշով։
Հաղթական մեդալների քանակությամբ օլիմպիական խաղերում առաջատարը Նորվեգիան է։ Այդ երկրի մարզիկները 14 ոսկե, ինչպես նաև 14 արծաթե և11 բրոնզե մեդալ են նվաճել։