00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի

© Sputnik / Aram NersesyanТакси
Такси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Փաստ» թերթն անդրադարձել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. «Փաստ» թերթը գրում է. «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հրապարակել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը:

Такси в Ереване - Sputnik Արմենիա
Տաքսու վարորդներն ու նրանց ընտանիքները ստիպված կլինեն ապրուստը հոգալ օրական 6 դոլարով

Ներկայացված նախագծի 1-ին հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ցանկություն են հայտնում իրականացնել տաքսամոտորային փոխադրումներ կամ փոխարինել տաքսամոտորային փոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները, պետք է փոխադրումներում ներգրավեն տվյալ ավտոտրանսպորտային միջոցների արտադրության տարեթվից հաշվարկված մինչև 6 տարեկան տրանսպորտային միջոցներ:

4-րդ հոդվածի 1-ին կետով էլ 2022 թվականի հունվարի 1-ից արտադրության տարեթվից հաշվարկված 6 տարեկանից բարձր տրանսպորտային միջոցների շահագործումը տաքսամոտորային փոխադրումներում արգելվում է:

«Փոխադրողների միության» նախագահ Հրանտ Եղիազարյանը նախագծում առկա փոփոխությունները մի կողմից ընդունելի է համարում, մյուս կողմից էլ՝ խնդրահարույց:

Հրանտ Եղիազարյանը «Փաստ» թերթի թղթակցի հետ զրույցում նախ ընդգծել է, որ առաջինը պետք է մտածել ուղևորի անվտանգության մասին:

«Վեց տարեկան արտասահմանյան արտադրության մեքենաները բավականին ամուր են և կարող են շահագործվել, բայց օրենքի նախաձեռնողը պետք է ապահովի նաև ուղևորի անվտանգությունը: Կային օրենքներ, որոնք ժամանակին զրոյացվեցին, բայց նման բան չէր կարելի անել, որովհետև դրանով մենք խաչ քաշեցինք տաքսամոտորային փոխադրումներով զբաղվող թե՛ վարորդների և թե՛ ուղևորների անվտանգության վրա: Այսինքն՝ այդ օրենքները զրոյացնելու արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ ամեն մարդ կարող է գնալ, լիցենզիա ստանալու համար վճարում կատարել և դառնալ տաքսիստ: Բայց այդպես չի լինում: Խոսում ենք ցիվիլ լինելու, եվրոպական ոճի ու փորձի մասին, բայց մենք այդ ամենի հետ ոչ մի կապ չունենք, իսկ տաքսիների մասին օրենքը «պլենդուսից» ցածր է»,- նշել է «Փոխադրողների միության» նախագահը:

Հրանտ Եղիազարյանը շեշտել է, որ եթե հիմա փորձում են կանոնակարգել ոլորտը, օրենքի նախագծում մեկ այլ կետ էլ պետք է լինի. «Այն է՝ վեց տարեկանից մեծ ավտոմեքենաները տեխնիկապես բավարար լինելու պարագայում առանձին դեպքերում կարող են ներգրավվել այդ աշխատանքներում: Այս դեպքում ամեն ինչն իր տեղը կընկնի: Իհարկե, այն պայմանով, որ եթե 6 տարեկան մեքենաները տարեկան մեկ անգամ են ստուգատես անցնում, այդ մեքենաները պետք է տարեկան երկու անգամ տեխստուգատես անցնեն»:

Լրահոս
0