00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ugur թուրքերեն նշանակում է «հաջողություն». հայը կօգնի իտալական ֆուտբոլային ակումբին

© Official site of the Calcio PadovaНападающий ФК "Падова" Алессандро Капелло празднует забитый гол в матче "Падова" - "Самбенедеттезе" (3 февраля 2018). Падуя, Италия
Нападающий ФК Падова Алессандро Капелло празднует забитый гол в матче Падова - Самбенедеттезе (3 февраля 2018). Падуя, Италия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ժամանակին Պադուայում իր կարիերան էր սկսում Դել Պիեռոն։ Այսօր ակումբը խաղում է երրորդ լիգայում։ Օրեր առաջ ակումբի բաժնետոմսերի 20%–ը ձեռք է բերել Ժոզեֆ Ուգուրլյանը։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik, Արամ Գարեգինյան. Ֆրանսահայ գործարար Ժոզեֆ Ուգուրլյանը գնել է «Պադուա» իտալական ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի 20%-ը, հայտնում է Il Mattino di Padova պարբերականը։

Футбольный матч Суонси Сити - Арсенал (31 января 2018). Стадион Либерти, Суонси, Уэльс. - Sputnik Արմենիա
Հայ-թուրքական ֆուտբոլային հարաբերություններ. Մխիթարյանը հրաժարվե՞լ է Օզիլի հետ խաղալուց

Պադուացիները լավագույն ժամանակներ ունեցել են, բայց 1996 թվականին հրաժեշտ են տվել А սերիային և այժմ խաղում են երրորդ լիգայում։

Նրանց պատանեկան թիմում ժամանակին իր կարիերան էր սկսում Ալեսանդրո Դել Պիեռոն։ Մեծերի թիմում 90-ականների սկզբին խաղում էր Դեմետրիո Ալբերտինին, իսկ 2000-ականների վերջին (երբ ակումբը դիրքերը հազիվ պահպանեց B սերիայում)` Մատեո Դարմիանը, որին վարձակալության էին վերցրել «Միլանից»։

46-ամյա Ժոզեֆ Ուգուրլյանը մամուլի ասուլիսին պատրաստված էր եկել. և՛ նա, և՛ նրա ընտանիքը` կինը, երկու որդիները և դուստրը, լրագրողներին ներկայացան ակումբի գույներով` կարմիր և սպիտակ վզակապներով։ Լրագրողներին նա ողջունեց մաքուր իտալերենով։

«Պադուան» Ուգուրլյանի ֆուտբոլային երրորդ «սերն է». տանը` Ֆրանսիայում, նա գնել է «Լանս» ակումբի (որն այժմ երկրորդ լիգայում է հանդես գալիս) բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը։ Իսկ Կոլումբիայում նա Millionarios Cuadro Azul ակումբի բաժնետոմսերի սեփականատերն է։ Այս մեկն արդեն բարձրագույն լիգայում է խաղում։

Полузащитник ФК Арсенал Генрих Мхитарян в матче Суонси Сити - Арсенал (31 января 2018). Стадион Либерти, Суонси, Уэльс. - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանը երկրպագուներին խնդրում է օգնել իրեն

Ինչո՞ւ է պարոն Ժոզեֆն այդքան հետաքրքրված ֆուտբոլով։ Այն միակ մարզաձևն է, որտեղ ոչ թե փողն է ամեն ինչ որոշում, այլ թիմային ոգին, համոզված է նա։

«Պադուայում» Ուգուրլյանը որոշել է ներդրում կատարել ակումբի նախագահ Ռոբերտո Բոնետոյի հետ հանդիպումից հետո։ Իտալացին հային գրավել է ակումբի և քաղաքի հանդեպ նվիրվածությամբ։

«Նա իր համար աշխատավարձ դուրս չի գրում։ Հակառակը, անձամբ է փորձում ակումբի բյուջեն ավելացնել։ Հանուն այն քաղաքի, որ ներկայացնում է», — հայտնեց Ուգուրլյանը։

Արդյո՞ք նա կշարունակի ակումբում ներդրում անել։ Ցույց կտա ժամանակը։

«Երբ ժամանակը գա, կքննարկենք` կարո՞ղ է թիմը բարձրանալ B սերիա, և արդյո՞ք ավելի շատ գումար կպահանջվի այն ամրապնդելու համար։ Սակայն մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա։ Չէ՞ որ պետք է տեղի ունենա», — ժպտում է գործարարը։

Այդ հարցում, ըստ նրա, կօգնի իր ազգանունը (ugur թուրքերեն նշանակում է «հաջողություն»)։

Նրան դուր է գալիս նաև Վենետիկի մերձակայքում գտնվող Պադուան։

«Մենք` հայերս, կապված ենք Պադուայի հետ։ Այստեղ է ապրում գրող Անտոնիա Արսլանը, «Արտույտների ագարակը» հիանալի գրքի հեղինակը։ Նաև հայկական համայնք կա։ Այնպես որ, այստեղ կարծես տանը լինեմ», — ուրախանում է պարոն Ուգուրլյանը։

Լրահոս
0