00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մինչև ապրիլի վերջ Հայաստանը կվավերացնի ԵՄ–ի հետ համաձայնագիրը. Սարգսյան

© Official site of the President of RAВстреча президента Армении Сержа Саргсяна со специальным представителем ЕС по вопросам Южного Кавказа и кризиса в Грузии Тойво Клааром
Встреча президента Армении Сержа Саргсяна со специальным представителем ЕС по вопросам Южного Кавказа и кризиса в Грузии Тойво Клааром - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ Հայաստանը շատ լավ օրինակ է, թե ինչպես մի երկիր, հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ, կարող է միևնույն ժամանակ ունենալ լավ հարաբերություններ Եվրոպական միության հետ:

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Այս մասին ասված է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում։

Հանրապետության նախագահը գոհունակությամբ արձանագրել վերջին շրջանում Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում զգալի առաջընթացը, որն արտահայտվում է ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլ նաև Արևելյան գործընկերության շրջանակներում: Նախագահ Սարգսյանը շեշտել է, որ այդ հարաբերությունների տեսանկյունից 2017 թվականը և 2018 թվականի սկիզբը կարևոր ձեռքբերումների ժամանակաշրջան էր՝ նկատի առնելով, որ ընդամենը երկու օր առաջ Բրյուսելում ստորագրվեց ևս մեկ փաստաթուղթ՝ ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության առաջնահերթությունների վերաբերյալ, որում լիովին արտացոլվում են բոլոր այն նպատակները, որ Հայաստանն իր առջև դրել է ԵՄ հետ համագործակցության շրջանակներում:

Встреча президентов Армении и Болгарии Сержа Саргсяна и Румена Радева - Sputnik Արմենիա
Հայաստանը հույս ունի, որ ԵՄ–ի հետ վիզային ռեժիմի դյուրացման հարցում կօգնի Բուլղարիան

Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը հաստատակամ է նույն ոգով շարունակելու հարաբերությունների զարգացումը և հնարավորինս սեղմ ժամկետներում կյանքի կոչելու Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ, հավանաբար, մինչև ապրիլի վերջ Հայաստանը կվավերացնի համաձայնագիրը, որը հնարավորություն կտա սկսելու դրա ժամանակավոր կիրառումը, մասնավորապես՝ ոլորտային ուղղություններով մոտարկման գործընթացը, մինչև ԵՄ անդամ երկրների կողմից վավերացման գործընթացի ամբողջականացումը։ Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ Տոյվո Կլաարի երկիրը՝ Էստոնիան, արդեն ավարտել է վավերացման գործընթացը և հույս է հայտնել, որ տեսանելի ապագայում ԵՄ անդամ մյուս երկրներն էլ նույնկերպ կվարվեն:

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, անդրադառնալով համաձայնագրի վավերացման գործընթացին, նշել է, որ որոշ եվրոպական երկրներում այդ գործընթացը, որոշակի առանձնահատկություններից ելնելով, բավականաչափ ժամանակ է պահանջում, որը սակայն չի խանգարում, որ Հայաստանն ու Եվրամիությունը առաջ ընթանան դեպի համաձայնագրի ժամանակավոր կիրարկում՝ օրեցօր ընդլայնելով հարաբերությունները: ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ Հայաստանը շատ լավ օրինակ է, թե ինչպես մի երկիր, հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ, կարող է միևնույն ժամանակ ունենալ լավ հարաբերություններ Եվրոպական միության հետ:

Հանդիպմանը նախագահ Սարգսյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:

Տոյվո Կլաարը վերահաստատել է Եվրոպական Միության աջակցությունը ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը և նրանց առաջարկություններին:

Լրահոս
0