00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:31
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրեշը և գեղեցկուհին. հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակչի հաղթողները

CC BY 2.0 / David Jones / Eurovision Song Contest Jury Final, 2016Финал песенного конкурса Евровидение 2016
Финал песенного конкурса Евровидение 2016 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փետրվարի 22-ի գիշերը տեղի ունեցավ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչ համերգը, որին եզրափակչի ուղեգրի համար միմյանց հետ մրցակցեցին Սևակ Խանաղյանը, Կամիլը, Հասմիկ Շիրոյանը, Մարիա Սիքրեթը, Արման Մեսրոպյանը, Սուրեն Պողոսյանը, Ամալյա Մարգարյանը, Ալտերնատիվը, Տյոմը և Մարիամը:

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում եզրափակիչ անցան Սևակ Խանաղյանը, Ամալյա Մարգարյանը, Կամիլը, Մարիամը և Հասմիկ Շիրոյանը:

Սևակը հայտնի դարձավ ռուսական «Ձայնը» նախագծին մասնակցելուց հետո, որտեղ երաժիշտը հիասքանչ կատարեց «Կուկուշկա» երգը։ Իսկ 2016 թվականին արտիստը գերեց «Х-ֆակտոր» նախագծի (ուկրաինական հեռուստանախագիծ) հանդիսատեսին։ Նրա հայերեն գրված քնարական բալլադը քամին ու հուշերը ցրելու կարողության մասին է։ Երգի երաժշտությունը գրել է հենց Սևակը, իսկ խոսքը` Աննա Դանիելյանն ու Վիկտորյա Մալոյանը։

Kamil Show —ն ներկայացրեց իր Puerto Rico երգը։ Իսպաներեն այդ ստեղծագործությունը հույզերի ու սեփական բացառիկությունը ճանաչելու խիզախության մասին է։ Kamil Show կերպարի տակ թաքնված է հայտնի հեռուստահաղորդավար և հումորիստ Արսեն Գրիգորյանը։ Աշխույժ հիթի երաժշտությունը գրել է Վահրամ Պետրոսյանը, իսկ խոսքը` Արթուր Աբգարը։

Группа Genealogy на конкурсе песни Евровидение 2015. - Sputnik Արմենիա
Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի կիսաեզրափակիչներում մրցող մասնակիցների անունները

Ամալյա Մարգարյանը հաճելի ձայնով նրբակազմ աղջիկ է, որը կատարում է Waiting For The Sun երգը։ Աղջիկը երգում է հավատի ու հույսի մասին, որոնք օգնում են առաջ շարժվել։

Հայ երգչուհի Հասմիկ Շիրոյանի You and I երգը նման է ամերիկյան շքերթների ստեղծագործություններին։ Երաժշտությունն ու խոսքը գրել են Մառլի Հարվուդը, Նեյլ Օրմանդին ու Հաջը։

Աղջիկը երգում է սիրո մասին ու համեմատում է այն արևադարձային գոտիների գեղեցիկ բնապատկերների ` ջրվեժների ու ավազոտ լողափերի հետ։

Հիշեցնենք, որ մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի է ունեցել փետրվարի 19-ին, որում հաղթող են ճանաչվել Մհերը, Ռոբերտ Քոլոյանը, Գևորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը և «Նեմրա» բենդը:

Առաջին և երկրորդ կիսաեզրափակիչի հաղթողներն իրենց ուժերը կփորձեն փետրվարի 25-ին` մրցելով «Դեպի Եվրատեսիլ» եզրափակչի հաղթողի տիտղոսի համար։

Լրահոս
0