ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Հանրահայտ գործարար, միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը կատակով է մեկնաբանել կնոջ հրապարակած լուսանկարը։
«Ես գտա քո փոքրիկ պատճենին»,- գրել է նա։
Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու դերասանուհի Անժելա Սարաֆյանը հասցրել են հավանության նշան դնել լուսանկարի տակ։
Նշենք, որ Ալեքսիս Օհանյանն ու նրա կինը` «Մեծ սաղավարտ» մրցաշարի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը, ծնող են դարձել 2017թ-ի սեպտեմբերի 1-ին։ Ֆլորիդայի հիվանդանոցներից մեկում 3 090 գրամ քաշով ծնվել է նրանց գեղեցկուհի դուստրը` Օլիմպիան։