ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Oլիմպիական կրկնակի չեմպիոն, հայտնի սուսերամարտիկ Յանա Եգորյանը չի դադարում զարմացնել սոցիալական կայքերի իր բաժանորդներին։ Հիմա էլ նա հետաքրքրվել է ձմեռային մարզաձևերով։
Գեղեցկուհի մարզիկը Instagram-ի իր էջում տեղադրել է ռուսական Ստեպանավոյի լեռնադահուկային ակումբում արված լուսանկարներն ու տեսանյութը։
«@alexandrsokolovskii դու ստեղծեցիր իմ օրվա տրամադրությունը։ Սնոուբորդն ինձ համար նոր ու անչափ հետաքրքիր բան է։ Շատ դժվար է, բայց լրիվ իրական։ Այսպիսի ընկերակցությամբ անհնար է չսահել», — իր հրապարակումը մեկնաբանել է Յանան։
Տեսանյութը նկարահանողը մեկնաբանում է Յանայի նոր հոբբին։
«Յանան արդեն 5 րոպե է` սնոուբորդի վրա է։ Առաջին անգամ։ Հաստատ կմասնակցի հաջորդ օլիմպիադային», — ասում է օպերատորը։
Այս տարվա փետրվարին Յանա Եգորյանը զարմացրել էր երկրպագուներին հոկեյ խաղալով։