00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ շախմատիստի հաղթարշավը. Տիգրան Պետրոսյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցТоржественный вечер, посвященный открытию турнира претендентов на титул чемпиона мира по шахматам
Торжественный вечер, посвященный открытию турнира претендентов на титул чемпиона мира по шахматам - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տիգրան Պետրոսյանը Մոսկվայում անցկացվող մրցաշարի երկրորդ տուրից հետո զբաղեցնում է 6-րդ տեղը։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Մոսկվայում մեկնարկած «Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնի գլխավոր A մրցաշարում գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և երկու տուրից հետո զբաղեցնում է 6-րդ տեղը: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Мануел Петросян - Sputnik Արմենիա
Արցախցի շախմատիստը ջախջախեց ադրբեջանցուն

Հայաստանի մյուս ներկայացուցիչներն ունեն հետևյալ արդյունքները. Արման Միքայելյան՝ 1.5 միավոր (22-րդ տեղ), Գաբրիել Սարգսյան, Հայկ Մարտիրոսյան, Մանուել Պետրոսյան, Արամ Հակոբյան՝ 1-ական (32, 42, 49, 64), Շանթ Սարգսյան՝ (92):

Երրորդ տուրում Հակոբյանն ու Մարտիրոսյանը կխաղան միմյանց հետ:

«Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնը, որի շրջանակում երեք մրցաշար է անցկացվում, մեկնարկել է փետրվարի 20-ին Մոսկվայում:

Գլխավոր A մրցաշարում (մասնակցում են 2549 և ավելի վարկանիշ ունեցող շախմատիստները) հանդես են գալիս Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Մանուել Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Արման Միքայելյանը, միջազգային վարպետներ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը:

Լրահոս
0