ԵՐԵՎԱՆ, 22 փետրվար — Sputnik. Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) ռուս կյորլինգիստներ Անաստասիա Բրիզգալովային և Ալեքսանդր Կրուշելնիցկուն դաբլ միքստում զրկել է 2018 թվականի Օլիմպիադայի բրոնզե մեդալից` չեղարկելով արդյունքները Կրուշելնիցկու կողմից հակադոպինգային կանոնները խախտելու համար։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փհենչհանում անցկացվող խաղերի ժամանակ Կրուշելնիցկուց վերցված դոպինգ փորձանմուշում արգելված նյութ՝ մելդոնիում է հայտնաբերվել:
CAS արտագնա բրիգադի լսումները, որոնք նախատեսված էին Մոսկվայի ժամանակով հինգշաբթի առավոտյան, չեղյալ էին հայտարարվել կողմերի` ՄՕԿ–ի, Կյորլինգի համաշխարհային ֆեդերացիայի և Կրուշելնիցկու գրավոր խնդրանքով։
