Միջոցառումն իրականացվում է Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի, Մոսկվյան ժամանակակից արվեստի թանգարանի, ՌԳԱ-ի Պովոլժյան մասնաճյուղի, ՌԳՍՄ ցուցահանդեսների և կրթական ծրագրերի, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ:
Ցուցահանդեսին մասնակցում է 80 հեղինակ՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իսրայելից, Լեհաստանից, Ռուսաստանից և Վրաստանից:Հայաստանի մասնակիցների կազմում են՝ Էդգար Մարտիրոսյանը, Հակոբ Բերբերյանը, Սամվել Սևադան, Վահան Քոչարը, Վիգեն Մնոյանը և այլ լուսանկարիչներ: Ներկայացված 80 աշխատանքներում արտացոլված է շրջապատող իրականությունը հեղինակների տեսանկյունից, իսկ լուսանկարչական ժանրերի բազմազանությամբ ներկայացված է աշխարհի տարբեր անկյունների գունագեղությունն ու յուրօրինակությունը:
Ցուցահանդեսի կարգախոսն է՝ «Արվեստը հանուն խաղաղության», ինչը նշանակոմ է, որ կազմակերպիչները նպատակ ունեն նաև լուսանկարչական արվեստով աշխարհը լցնել լավատեսությամբ, գթասրտությամբ, բնության, մարդու, աշխարհի ու կյանքի հանդեպ սիրով ու հոգատարությամբ, աշխարհում խաղաղության կոչ անել և նպաստել այդ խաղաղության հաստատմանը: