ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Facebook-ի հաշիվներն ու էջերն իրար են խառնվել։ Այս մասին հայտնում է Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Աշխարհում ու Հայաստանում շատերի պրոֆիլներն ու էջերը տանում են լրիվ անծանոթների վրա»,- Facebook-ի իր էջում գրել է Մարտիրոսյանը։
Նրա խոսքով` պաշտոնական բացատրություն առայժմ չկա։ Մարտիրոսյանի խոսքով` սա Facebook-ի ներքին խնդիրն է, ոչ թե հաքերային հարձակում։
Փորձագետն ընդգծում է` խուճապի մատնվել չափավոր։