00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես են «սպանել» ակադեմիկոս Համբարձումյանին. նա հանճարեղ պատասխան է տվել

© Sputnik / Владимир Акимов / Անցնել մեդիապահոցАкадемик Сергей Амбарцумян
Академик Сергей Амбарцумян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հարց` ի՞նչ ընդհանրություն կա ամերիկացի դերասան Սիլվեստեր Ստալոնեի և հայ ականավոր գիտնական Սերգեյ Համբարձումյանի միջև։

Պատասխան` թե՛ առաջինին, թե՛ երկրորդին մահացած են հայտարարել նրանց կյանքի օրոք։ Ակադեմիկոս Համբարձումյանին` երկար տարիներ առաջ, իսկ դերասան Ստալոնեին` բառացիորեն օրերս։ Ինչպես դերասանը, այնպես էլ ակադեմիկոսը, լինելով ողջ և առողջ, հանգիստ են վերաբերվել իրենց վախճանի մասին լուրին. այս պահը նույնպես միավորում է իրար ոչնչով չնմանվող մարդկանց։

Евгений Багратионович Вахтангов - Sputnik Արմենիա
Հայ հանճարի էպոպեան, կամ ինչպես պահածոները սպանեցին «վախթանգովյան Աստվածաշունչը»

Սերգեյ Համբարձումյանն այդ ժամանակ Երևանի համալսարանի ռեկտորն է եղել։ Նա արթնացել է վաղ առավոտյան ու զարմացել հաճախակի հեռախոսազանգերից, բայց ավելի շատ` մարդկանց ձայնի երանգից, որում որոշակի զգուշավորություն է զգացվել։ Զանգահարողները տագնապալի ձայնով հետաքրքրվել են նրա առողջության մասին, մի քանի անկարևոր հարցեր տվել և շտապ անջատել հեռախոսը։ Մտահոգված ռեկտորը ժամանել է համալսարան, որտեղ բացահայտվել է հեռախոսազրույցների գաղտնիքը ։

Թերթերից մեկը, որին այդ ժամանակ, որքան էլ տարօրինակ է, հավատացել են, մահախոսական է հրապարակել Սերգեյ Ալեքսանդրի Համբարձումյանի` ակադեմիկոսի անվանակցի վախճանի մասին։ Ոչ մի անսովոր բան, եթե հիշատակի խոսքը չուղեկցվեր ռեկտորի լուսանկարով։ Սա, իհարկե, արդեն չափազանց էր…

Ի՞նչ է անում մարդը, որը հայտնվել է նման վիճակում։ Ճիշտ է` նա նեղանում է (երբեմն շատ խիստ), հերքում պահանջում, սպառնում դատի տալ և անեծքներ թափում մեղավորների ու անմեղների գլխին։

Ինչպե՞ս է վարվում մարդը, եթե նա իմաստուն է։ Սխալին հատուկ նշանակություն չի տալիս (սխալը մնում է սխալ)։ Երկրորդ` երբ դու յոթանասուն տարեկան ես, շատ բաների վրա թքած ունես։ Երրորդ` եթե մարդը ոչ միայն իմաստուն է, այլ նաև հումորի զգացում ունի, ապա նստում և գրում է «ինքնամահախոսական»։ Ովքեր չեն կարդացել, թե ինչպես է մեծ գիտնակաները հրաժեշտ տալիս ինքն իրեն, խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ. նա մտածելու տեղիք է տալիս։

Армянский композитор Арно Бабаджанян. - Sputnik Արմենիա
Ծննդյան փոխված օրը, կամ ինչպե՞ս հայկական քիթը մատնեց Բաբաջանյանին

Իմ բախտը բերել է. ես կարդացել եմ։ Ավելին, հյուր գնալով ակադեմիկոսին, որը գիտության աշխարհում ճանաչված հեղինակություն է դեֆորմացվող միջավայրերի մեխանիկայի ոլորտում, տեսել եմ նրա յուղանկարները։

Ինձ` ոչ մեխանիկին և նույնիսկ ոչ արվեստաբանին, ակադեմիական գեղանկարչությունն ամենից առաջ զարմացրել է ինքնարտահայտման անսպասելիությամբ, և ավելորդ անգամ համոզել եմ, որ տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում` ազգային գաղափարի որոնումից մինչև կակտուսների բազմացում։

Չեմ թվարկի նկարների անունները և չեմ պատասխանի «ի՞նչ էր դրանով ուզում ասել նկարիչը» հարցին։ Այն, ինչի մասին գեղանկարիչ ակադեմիկոսը խոսում է`նկարելով կտավի վրա, բացատրվում է ալբոմին կից ինքնակենսագրականում։ Մեծ մասամբ` աֆորիզմների տեսքով։

Լսեք։ «Հեռանալիս լույսը մի՛ հանգցրեք»։ «Մարդը ուժեղ է, եթե նա կանգնած է հարազատ հողի վրա»։ «Երկրի վրա յուրաքանչյուրին կյանքի համար հատկացրած ժամանակը սահմանափակ է, բայց բավական է սիրո, ստեղծագործության և մեծ գործեր անելու համար»։ «Երկար և երիտասարդ ապրելու համար պետք է կարողանալ ճիշտ ծերանալ, անդադար արարել և ոչ մեկին չնախանձել»։ Եվ շատ այլ խոսքեր իմաստուն մարդուց, որն այսօր 95 տարեկան է։

…Հիմա հոլիվուդյան աստղ Սիլվեստեր Ստալոնեի մասին, որին արդեն երրորդ անգամ են «թաղում»։ Առաջին անգամ 2014թ-ին նորությունն իսկույն հերքվեց։ Անցավ երկու տարի, ԶԼՄ-ները հաղորդեցին. «Դերասանին մահացած են գտել Լոս Անջելեսի իր տանը»։ Եվ ահա այս տարվա փետրվարի 19-ին տարածվեց հերթական տեղեկությունը նրա մահվան մասին (այսքանից հետո արի ու հավատա ԶԼՄ-ներին)։

70 տարեկան Ռեմբոն նույնպես ողբերգություն չի սարքել հիմարությունից և հայտարարել է. «Խնդրում եմ` անտեսեք այդ հիմարությունը… Ես ողջ եմ, հաջողակ եմ, երջանիկ ու առողջ…»։

Աստված բոլորին երկար կյանք տա։

Հ. Գ. Երեք գործնական խորհուրդ ձեր սյունակագրից, որը նույնպես փոքր տղա չէ։ Ուզո՞ւմ եք երկար ապրել։ Ավելի շատ «մեռեք» ծիծաղից, ավելի շատ միրգ կերեք և ավելի քիչ` իրար, մի՛ մտածեք այն մասին, որ ծերանում եք. դա ծերացնում է։

Լրահոս
0