00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սամվել Զաքարյան. եթե իմ դեղերը Վրաստանից գնեմ, մոտ 200-400 հազար դրամ կտնտեսեմ

© Sputnik / Алексей Мальгавко / Անցնել մեդիապահոցАптека
Аптека - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում բարենպաստ պայմաններ են ստեղծվում դեղերի գները բարձրացնելու համար, այդ պատճառով էլ շատերը մեկնում են հարևան Վրաստան` դեղեր գնելու։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Մենք հարևան Վրաստանի բյուջեն համալրում ենք ոչ միայն անտեղ ամառային ծովափնյա հանգստի մեկնելով, այլև կլոր տարին այդ երկրից դեղեր գնելով։ Այդ մասին այսօր լրագրողներին ասաց Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը։

Ըստ նրա` Հայաստանում վաճառվող դեղերի 40%-ը մաքսանենգ ճանապարհով ներկրվում է Վրաստանից։ Քանի որ հարևան երկրում դեղերի համար ավելացված արժեքի հարկ սահմանված չէ, այդ պատճառով դեղորայքն այնտեղ 20%-ով էժան է։

Фармацевт в аптеке - Sputnik Արմենիա
Դեղորայքային «քաոս» կամ կյանքը դեղատոմսով. ի՞նչպես են այսուհետ դեղ գնելու Հայաստանում

«Այսինքն` շատերը մեկնում են այնտեղ իրենց ամառային հանգիստն անցկացնելու, արևայրուքի, իսկ վերադառնալիս իրենց հետ անհրաժեշտ դեղեր են բերում։ Ինչո՞ւ։ Որովհետև Վրաստանում ավելի էժան է։ Բերեմ իմ անձնական օրինակը։ Եթե իմ դեղերը Վրաստանից գնեմ, մոտ 200-400 հազար դրամ կտնտեսեմ», — ավելացրեց Զաքարյանը։

Սամվել Զաքարյանի հավաստիացմամբ` Հայաստանում հիվանդները նախկինում ևս դեղորայքը գնում էին բժշկի դեղատոմսով, սակայն նոր կարգը խիստ վերահսկողություն է սահմանում ամբողջ գործընթացի նկատմամբ։

Բացի այդ, յուրաքանչյուր դեղատանը պետք է գոնե մեկ համակարգիչ լինի, որի օգնությամբ հնարավոր կլինի համապատասխան առցանց-ռեգիստրում գրանցել բժշկի դեղատոմսը ։

«Իսկ դա նշանակում է, որ մենք անցնում ենք էլեկտրոնային առողջապահության։ Սակայն դրա համար դեղատան աշխատակիցները պետք է իրենց էջերն ունենան, էլեկտրոնային ID-ները։ Նման բան հնարավոր է միայն ժամանակի ընթացքում, քանի որ մեր դեղատներն այժմ պատրաստ չեն այդպիսի ծախսերի, ոչ բոլոր դեղագործները հատուկ ID-ներ ունեն», — ավելացրեց Զաքարյանը։

Իսկ դեղատներից հնարավորինս արագ տեխնիկական վերազինում պահանջելը ճիշտ մոտեցում չէ։ Տպավորություն է ստեղծվում, որ հնարավոր ամեն ինչ արվում է դեղորայքի գները բարձրացնելու համար։ Նման կարծիքի է դեղարտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրենը ։

Նրա դիտարկմամբ` նման որոշում կայացնելուց առաջ կառավարությունը պետք է ամեն ինչ համաձայնեցներ շահագրգիռ կողմերի հետ։

Հիշեցնենք, որ 2017 թվականի աշնանը կառավարության ընդունած որոշման համաձայն` Հայաստանում 2018 թվականի մարտի 1-ից համաձայն նոր կարգի` որոշ խումբ դեղեր տրամադրվելու են միայն դեղատոմսերով։

Аптека - Sputnik Արմենիա
Առողջապահության փոխնախարար. «Դեղատոմսը դառնալու է իրավական ակտ»

4700 անուն դեղամիջոցներից 2700-ը հնարավոր կլինի ձեռք բերել դեղատոմսով ։ Ընդ որում` ինչպես նշեցին առողջապահության նախարարությունում, պոլիկլինիկաներում հիվանդները կարող են անվճար խորհրդատվություն և դեղատոմս ստանալ։

Փոփոխությունների համաձայն` մարտի 1-ից հակաբիոտիկները, հորմոնային դեղորայքն ու այն դեղամիջոցները, որոնք կոդեին են պարունակում, դեղատոմսով են վաճառվելու։ Իսկ հուլիսի 1-ից օրենքը կսկսի տարածվել նաև ներարկման համար նախատեսված բոլոր դեղամիջոցների վրա։ Ամբողջ գործընթացը կավարտվի հոկտեմբերի 1-ին, երբ արդեն ցուցակում ներառված բոլոր դեղամիջոցները կվաճառվեն դեղատոմսով։ Այդ դեղերի ցանկը հրապարակվել է առողջապահության նախարարության ցանկում։

Լրահոս
0