ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Հայկական արմատներով պարուհի, pol-dance-ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) ներողություն է խնդրել բոլորից։
«Հավատում եմ, որ մարդիկ կարող են փոխվել, բայց միայն այն դեպքում, եթե իրենք ցանկանան։ Չի կարելի միշտ գոհ լինել ինքդ քեզնից (խոսքն արտաքինի մասին չէ), չէ՞ որ այդ դեպքում աճելու տեղ չես ունենա… Այսօր ներման կիրակին է։ Եվ ես ուզում եմ ներողություն խնդրել բոլորիցդ իմ խոսքերի, լռության, մտքերի, մեկնաբանությունների, արարքների կամ դրանց բացակայության համար… Ներեցեք ինձ։ Ես էլ ամեն ինչի համար ներում եմ Ձեզ», — Instagram-ի իր էջում գրել է Վարդան։
Մեկ օրվա ընթացքում գրառումն ավելի քան 10 հազար «լայք» է հավաքել։ Վարդայի երկրպագուները մեկնաբանություններում ևս մեկ անգամ ընդգծել են pol-dance-ի աստղը գեղեցկությունը։
«Այնքան թարմ տեսք ունես։ Գեղեցկուհի», — գրել է օգտատերերից մեկը։
Վարդան ծնվել է 1985թ.-ի մարտի 3-ին բազմազավակ ընտանիքում։ Նա 2 բարձրագույն կրթություն ունի` մասսայական միջոցառումների ռեժիսորի ու ֆիզկուլտուրայի ուսուցչի և մարզչի։ Կարիերայի ընթացքում Վարդան կարողացել է շատ տիտղոսներ և մրցանակներ շահել` ելույթ ունենալով «Սև հրեշտակ» բեմական անունով։