ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի Անապա քաղաքում ապրող Արտյոմ Գինոսյանը ռեկորդ սահմանեց ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ես կարող եմ» շոուի ժամանակ։
Նա ոչ միայն 10 շաուրմա պատրաստեց, այլև թռչող դանակների շոու ցուցադրեց։
Գինոյանն աշխատում է արագ սննդի ռեստորանում, սիրում է իմպրովիզներ անել խոհանոցում։ Նա ամենօրյա աշխատանքը վերածել է շոուի։ Դանակներով հնարքները հմտացնելու գործընթացը, բնականաբար, առանց վնասվածնքերի ու կապտուկների չի անցել։
Գինոսյանը «Ես կարող եմ» շոուին մասնակցում էր հստակ նպատակով։ Նա ընդունեց մարտահրավերը և ընդամենը երեք րոպեում պատրաստեց 10 շաուրմա` 11-ի փոխարեն (ինչպես նախատեսված էր առաջադրանքով), և խոհարարը Ռուսաստանի նոր ռեկորդ սահմանեց։