00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ներման արյունոտ կիրակին Դաղստանում. Կիզլյարի կրակոցների մանրամասները

© Sputnik / Саид Царнаев / Անցնել մեդիապահոցСотрудник правоохранительных органов
Сотрудник правоохранительных органов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախօրեին Դաղստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները ցնցել են հասարակությանը։ Հանցագործները սպանել են հավատացյալ քրիստոնյաներին Բարեկանդանը նշելու ժամանակ, զոհվածների թվում նաև հայուհի կա։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Դաղստանի Կիզլյար քաղաքում Բարեկանդանի տոնակատարությունը ողբերգական ավարտ է ունեցել։ Զինված հանցագործները հարձակվել են ուղղափառ եկեղեցում հավաքված մարդկանց վրա, որոնց թվում նաև հայուհի է եղել։

Взрыв автомобиля в Дагестане - Sputnik Արմենիա
Հրաձգություն Դաղստանի եկեղեցում․ կան զոհեր

ՀՀ ԱԳՆ-ն Sputnik Արմենիային հաստատեց, որ հարձակման զոհ է դարձել ազգությամբ հայ Նադեժդա Թերլիյանը, որը ՌԴ քաղաքացի էր։

Մահացել են Իրինա Մելկոմովան, Լյուդմիլա Շչերբակովան, Վերա Մորգունովան և Լյուդմիլա Լեուդկինան։ Վնասվածքներ են ստացել Նադեժդա Կուշնարևան (1949 թվականի ծնված), Նատալյա Պլետուխինան (1954 թվականի ծնված), Վերա Բլիննիկովան (1958 թվականի ծնված), Մագոմեդ Ռամազանովը (1982 թվականի ծնված, ՊՊԾ աշխատակից), Սուլթան Խիզիրիևը (1988 թվականի ծնված, Ռոսգվարդիայի մարտիկ)։

Հարձակում

Ինչպես ավելի ուշ պատմեցին ականատեսները, հավատացյալների վրա երկու անձ է հարձակվել` կին և տղամարդ։ Ռոսգվարդիայի աշխատակիցները տղամարդուն սպանել են, իսկ կնոջը հաջողվել է թաքնվել։

Трое боевиков уничтожены в ходе спецоперации в Буйнакске - Sputnik Արմենիա
Հրապարակվել է Դաղստանի Կիզլյար քաղաքում զոհվածների ցուցակը. նրանց մեջ է Նադեժդա Տերլիյանը

Հատուկ ծառայությունների տվյալներով` հրաձգությունը կազմակերպել է 22 տարեկան Խալիլ Խալիլովը, նրա մոտ որսորդական հրացան է եղել։ Հայտնի է դարձել, որ տղամարդը Դաղստանի իրավապահ մարմիններում հաշվառված չի եղել։

Ռուսական ԶԼՄ-ները ՆԳՆ աղբյուրներից պարզել են, որ Խալիլովն ընդգրկված է եղել «Իսլամական պետություն» խմբավորման, այսպես կոչված, «քնած բջջի» շարքում։

ԻՊ-ն ստանձնել է Կիզլյարի դեպքի պատասխանատվությունը։ Այդ մասին հայտնել է SITE Intelligence Group կազմակերպությունը, որը մոնիթորինգ է իրականացնում ծայրահեղականների տեղեկատվական ակտիվության վերաբերյալ։

Հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել «երկու և ավելի անձանց սպանություն» և «իրավապահ մարմինների աշխատակցի կյանքին վնաս հասցնելու» հոդվածներով։

Ականատեսների աչքերով

Համացանցում մի քանի տեսանյութ է հայտնվել, որոնցում կրակոցի ձայներ և բղավոցներ են լսվում, իսկ մեկում երևում է նաև զինված տղամարդը, որը որսորդական հրացանը ձեռքին շարժվում է եկեղեցու ուղղությամբ։

Գեորգի Պոբեդոնոսեց եկեղեցու վանահայր տեր Պավելը, պատասխանելով ռուսական ԶԼՄ-ների հարցերին, պատմել է, որ տեղի ժամանակով մոտավորապես ժամը 16:00-ին սկսվել է պատարագը, որից հետո անհայտ անձը ներխուժել է եկեղեցի։

«Մորուքով տղամարդը, «Ալլահ աքբար» աղաղակելով, վազեց եկեղեցի և մահացու վնասվածքներ հասցրեց 4 հոգու, այնուհետև ևս երեքի, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցների։ Երբ մենք լսեցինք կրակոցները, անմիջապես փակեցինք դռները, որպեսզի նա ներս չմտնի։ Զինված էր հրացանով ու դանակով։ Նրան վնասազերծեցին ոստիկանության աշխատակիցները», — պատմել է նա։

Ռուսաստանի ազգությունների հարցերով Դաշնային գործակալության ղեկավար Իգոր Բարինովը հայտնել է, որ հարձակումը կարող էր նախապես ծրագրած լիներ։ Կազմակերպիչների նպատակը, նրա խոսքով, Դաղստանի իրավիճակն ապակայունացնելն է։

Դաղստանի հոգևորականությունը դատապարտել է հարձակումը։ «Վահաբիտները, որոնք այսօր ներկայանում են կեղծ իսլամի քողի տակ, որևէ կապ չունեն իսլամի հետ։ Ցավակցում ենք զոհվածների և տուժածների մտերիմներին ու հարազատներին», — գրված է Դաղստանի հոգևոր առաջնորդության կայքում։

Տարբեր ազգերի և կրոների ներկայացուցիչները նույնպես դատապարտել են տեղի ունեցածը` նշելով, որ չեն հասկանում, թե ինչով է առաջնորդվում մարդը, երբ ձեռքը հրացան է վերցնում և սպանում անմեղ մարդկանց։ Երեկվանից սոցցանցերում «սգում ենք» գրությամբ լուսանկարներ են հրապարակվում։

Լրահոս
0