00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքական ամուսնալուծություն Հայաստանի պատճառով. ինչու՞ են վիճել Ամստերդամն ու Անկարան

© AFP 2024 / Martijn Beekman Президент Турции Реджеп Тайип Эрдоган и Премьер-министр Нидерландов Марк Рютте
Президент Турции Реджеп Тайип Эрдоган и Премьер-министр Нидерландов Марк Рютте - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկու կողմերի միջև հակասությունների էությունն ավելի խորն է։ Առաջին հերթին դա ԵՄ–ում միգրացիոն գործընթացն է, որի պատճառներից մեկը Էրդողանի քաղաքականություն է։

Աշոտ Սաֆարյան, Sputnik.

Նիդեռլանդների և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին օրերին սրընթաց վատանում են։ Պատճառը Նիդեռլանդների խորհրդարանի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն է։

Հիշեցնենք,, որ անցած շաբաթ Նիդեռլանդների խորհրդարանի ներկայացուցիչները Հայոց ցեղասպանության մասին ընդունել են միանգամից երկու բանաձև։ Առաջին բանաձևը բացատրում է, որ Ներկայացուցիչների պալատը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, երկրորդն ասում է, որ Նիդեռլանդների նախարարը կամ պետքարտուղարն այս տարվա ապրիլին Երևանում պետք է մասնակցի Հայոց ցեղասպանությանը նվիրված հիշատակի միջոցառումներին։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган во время встречи со сторонниками. Стамбул, Турция - Sputnik Արմենիա
Նիդեռլանդցիները Ցեղասպանության ճանաչման միջոցով Թուրքիային պատին դեմ տալու միջոց են գտել

Երկու բանաձևերի հեղինակն է Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, «Քրիստոնեական միություն» կուսակցության անդամ Ջոել Ֆորդեվինդը։ Երկու փաստաթղթերն արժանացել են իշխող կոալիցիայի բոլոր չորս խմբակցությունների հավանությանը։

Ինչպես լինում է նման դեպքերում, Թուրքիայի պատասխանն իրեն երկար սպասեցնել չտվեց։ Անկարայում Նիդեռլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են երկրի ԱԳՆ, որտեղ նրանից բացատրություն են պահանջել։ ԱԳՆ–ում կոչ են արել նրան «վերանայել Անկարայի նկատմամբ կարծրատիպային քաղաքականությունը»։

Առայժմ պարզ չէ, թե ինչով կավարտվի հակազդեցության ներկա պտույտը։ Բայց տվյալ փուլում արդեն կարելի է մի քանի հետևություններ անել։ Նախ` երկկողմանի հարաբերություններում այսօրվա ճգնաժամը վերջին տարվա ընթացքում առաջինը չէ։ Այդ հարաբերությունները «ցնցում» են ապրում սկսած 2017թ–ի մարտից։ Այդ ժամանակ Նիդեռլանդների իշխանություններն արգելել էին թուրք պաշտոնյաներին և քաղաքական գործիչներին հոլանդական թուրքերի շարքում քարոզչություն անել սահմանադրական բարեփոխումների օգտին, որը նախագահ Ռեջեփ Էրդողանին օժտում էր լայն իշխանական հնարավորություններով` նշանավորելով անցում կառավարման նախագահական համակարգի։

Անկարայում Նիդեռլանդների պաշտոնյա անձանց գործողություններն անվանել են «ֆաշիստական»։ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն ներողություն է պահանջել Էրդողանից։ Նիդեռլանդներում ոստիկանությունը ստիպված է եղել ջրցաններ կիրառել` ցուցարարների ցրելու համար։ Վերջերս հարաբերությունները մի քիչ կայունացել էին, սակայն հիմա ցեղասպանության հարցը լարվածության նոր փուլի պատճառ է դարձել։

Города мира. Амстердам - Sputnik Արմենիա
Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Սակայն Հայոց ցեղասպանության ճանաչումն ընդամենը ձևական առիթ է «սիրալիրություններ փոխանակելու համար»։ Երկու երկրների միջև հակասությունների պատճառներն ավելի խորն են։ Ստորև փորձենք դիտարկել հնարավոր նախադրյալներից մի քանիսը։

Առաջին հերթին, դա Եվրամիությունում միգրացիոն ճգնաժամն է, որի պատճառներից մեկը դարձել է Էրդողանի քաղաքականությունը։ Վերջինը փախստականների հարցը վերածել է արդյունավետ հաղթաթղթի` Բրյուսելի հետ երկխոսությունում որոշակի «մանրադրամի»։ Հարմար առիթի դեպքում թուրք առաջնորդը սպառնում է ողողել Եվրոպան միգրանտներով, հիմնականում` Սիրիայից եկվորներով։ Ներկա պահին Թուրքիայի տարածքում կան ավելի քան 3 միլիոն սիրիացի փախստականներ։ Անկարան ամեն անգամ հայտարարում է, որ կբացի այդ միգրացիոն «կափույրը» այն դեպքում, եթե եվրաբյուրոկրատները սկսեն «վատ պահել» իրենց։

Անկարայի նման քաղաքականության հետևանքով եվրոպացիների գիտակցությունում տեղի է ունենում որոշակի իմաստավորում, Եվրոպայի սահմանների որոշում։ Ակնհայտ է, որ Թուրքիան իր սանձարձակ ու իմպուլսիվ առաջնորդի հետ միասին, որը երազում է վերածնել Օսմանյան կայսրության երբեմնի հզորությունը, աստիճանաբար «դուրս է մղվում» այս սահմաններից։ Այդ «դուրս մղման» համատեքստում էլ 2016թ–ի հունիսին Բունդեսթագում ներառվում է Հայոց ցեղասպանության մասին համանման բանաձևը։

Բեռլինի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, որը եվրոպական մայրցամաքում թուրքական շահերի գլխավոր լոբբիստներից էր, նշանավորում էր վերադարձն ավելի «ռասիստական», «հակամահմեդական» աշխարհընկալման։

Երևում է, որ պատմությունն այսօր կրկնվում է արդեն Նիդեռլանդների դեպքում։ Հիմա Անկարայի բազմաթիվ «թերացումներին» ավելացել է նաև քրդական գործոնը։ Աֆրինում քրդերի դեմ «Ձիթենու ճյուղ» գործողությունը, խաղաղ բնակիչների շարքում զոհերի մասին բազմաթիվ հաղորդագրությունները փչացրել են Անկարայի հեղինակությունը եվրոպացիների աչքերում։ Արևմտյան հանրությունն, ընդհանուր առմամբ, համակրում է քրդական ռազմական ֆեմինիզմին, հասարակական կյանքի կազմակերպման աշխարհիկ բնույթին և ցանցային սկզբունքներին` ի հակադրություն կրոնական մոլեռանդության և ավտորիտարիզմի, որին հարում է «չափավոր իսլամիստ» Ռեջեփ Էրդողանի Թուրքիան։

Министр иностранных дел Турции Мевлют Чавушоглу - Sputnik Արմենիա
Անկարան Հայոց ցեղասպանության թեմայով քայլերի է դիմել. դիվանագետին ԱԳՆ են կանչել

Թուրքիայի և արևմտյան դաշնակիցների հարաբերությունները լրջորեն բարդացել են նաև ՆԱՏՕ–ի «գծով», որի պատճառներից մեկը կրկին քրդական հարցն է։ Անկարայում կարծում են, որ դաշինքը ոչ միայն պատշաճ աջակցություն չի ցուցաբերում իրեն «ահաբեկիչների» դեմ պայքարում, ինչպես քրդերին որակավորում են թուրքերը, այլ նաև խրախուսում է նրանց։

Մեղրի տակառում մի գդալ կուպր է դարձել Անկարայի` Ռուսաստանից «Տրիումֆ» C-400 զենիթահրիթռիային համակարգեր գնելը։ ՆԱՏՕ–ում կարծում են, որ թեև Մոսկվայի հետ գործարքը Թուրքիայի իրավունքն է, այնուամենայնիվ, կասկած են հայտնում ռուսական միջոցների և ՆԱՏՕ–ի հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության համակարգերի համատեղելիության վերաբերյալ, որոնցում ներառված է թուրքական պաշտպանությունը։ Իսկ արևմտյան քաղաքական գործիչների սպառնալիքներին, որ սաբոտաժի կենթարկեն Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների առաքումը, Անկարայում պատասխանել են Մալաթիայում ռադարն անջատելու մտադրությամբ, որը նախատեսված է եվրոպական և իսրայելական երկինքն Իրանի կողմից հիպոթետիկ հրթիռային հարվածից «պաշտպանելու» համար։

Բնականաբար, Անկարայի բոլոր այդ գործողություններ չէին կարող չհանդիպել արևմտյան հանրության կոշտ փոխազդեցությանը։ Եվ Նիդեռլանդների գլխավոր նահանգների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քննարկումը, նախաձեռնողների մտահաղացմամբ, կարող էր որոշակիորեն սթափեցնել նորահայտ թուրք «սուլթանին»։

Մեր կարծիքով` վերոնշյալ գործոններն էլ կարող էին դրդել նիդեռլանդցի խորհրդարանականներին իրենց լուման ունենալ Անկարայի հավակնությունները զսպելու գործում։

Ամստերդամի գործողությունները, անշուշտ, դուր են գալիս պաշտոնական Երևանին, որը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հայտարարել է իր արտաքին քաղաքականության անկյունաքարերից մեկը։ Միևնույն ժամանակ, հազիվ թե այդ պայմաններում կարելի է խոսել ԵՄ առաջատար երկրների հակաթուրքական քայլերում հայկական պետության ինչ–որ լուրջ դերի մասին։

Եվրոպական քաղաքական գործիչների վրա ազդելու Հայաստանի գործիքակազմն այդքան հարուստ և արդյունավետ չէ։ Եվ եթե նույն Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հետ կապված որոշումներ ընդունելիս առանցքային գործոններից մեկը երկրի ներսում մեծ և ազդեցիկ հայ համայնքի առկայությունն է, ապա Նիդեռլանդներում դրանով չեն կարող հպարտանալ։ Երևանի և Ամստերդամի միջև շատ լուրջ տնտեսական կապեր չկան, ինչը տեսականորեն կարող էր ստիպել վերջինին ընդունել հայկական կողմի համար ավելի շահավետ որոշումներ։

Ընդհանրապես, վերջին տարիների հայկական արտաքին քաղաքականությանը բնորոշ է նախաձեռնության բացակայությունը, որի դեպքում հաճախ ավելի հարմար է նստել ու սպասել «համընթաց քամու», քան լուրջ գործողություններ ձեռնարկել։ Նման անգործության պատճառները բազմաթիվ են և լիովին արժանի են առանձին խոսակցության։

Լրահոս
0