00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Լոնդոնի «Արսենալը» 32 տարով մեծ է Ադրբեջան պետությունից». Էդուարդ Շարմազանով

© Sputnik / Karen Yepremyan Эдуард Шармазанов. Заседание Национального собрания РА, 08.02.2017
Эдуард Шармазанов. Заседание Национального собрания РА, 08.02.2017 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախը երբևէ չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ արցախցիները պատրաստ են մինչև վերջ պայքարելու հանուն անկախության և ազատության, կարծում է Էդուարդ Շարմազանովը:

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Երևանի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների հետ հանդիպման ընթացքում տեսակետներ է ներկայացվել երկրի արտաքին և ներքին քաղաքական գործընթացների վերաբերյալ։

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալին ուղղվել են բազմաթիվ հարցեր, մասնավորապես արտագաղթի կանխման, իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների, զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի, միջազգային հարթակներում մեր երկրի իրականացրած դիվանագիտական քայլերի, Հայաստան-Սփյուռք համագործակցության վերաբերյալ:

Выступление Президента Армении Сержа Саргсяна на пленарном заседании ПАСЕ - Sputnik Արմենիա
Ալիևի հայտարարությունը զառանցանք է. Սերժ Սարգսյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերին անդրադառնալով՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մյունխենի անվտանգության համաժողովում հստակ նշել է, որ Հայաստանը նախաձեռնել էր հայ-թուրքական արձանագրությունների գործընթացն առանց նախապայմանների, մինչդեռ Թուրքիայի իշխանությունները գնացին ժխտողականության ու նախապայմանների ճանապարհով:

«Մենք ցանկանում ենք ապրել խաղաղ եւ կայուն տարածաշրջանում, բայց երբեք թույլ չենք տա, որ որևէ պետություն մեզ հետ խոսի նախապայմանների լեզվով: Մենք շարունակելու ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը և թուրքական ժխտողականության դեմ պայքարը»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Արցախը երբևէ չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ արցախցիները պատրաստ են մինչև վերջ պայքարելու հանուն անկախության և ազատության: ՀՀ ԱԺ փոխխոսնակի համոզմամբ՝ Ադրբեջանը չի կարող պատմական հողերի մասին խոսել, քանի որ, նախ և առաջ պետք է պատմություն ունենալ: «Լոնդոնի «Արսենալը» 32 տարով ավելի մեծ է Ադրբեջան պետությունից»,-ասել է նա:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ զարգացող աշխարհում երիտասարդների համար ստեղծված են լավագույն պայմանները, եւ նրանք պետք է մրցունակ լինեն, հարստացնեն գիտելիքները, ապրեն, արարեն ու շենացնեն իրենց հայրենիքը:

Լրահոս
0