ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Իրանի հյուսիսում գտնվող Սեմնան նահանգում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով IRNA գործակալությանը:
Ցնցումներն արձանագրվել են տեղական ժամանակով ժամը 02:02-ին՝ Սեմնան քաղաքի մոտակայքում:
Երկրաշարժի օջախը եղել է 10 կիլոմետր խորության վրա:
Երկրաշարժի հետևանքով տուժածներ չկան, ավերածություններ չեն արձանագրվել: