ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Փետրվարի 17-ին, ժամը 08:47-ին ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թերակղզու հարակից հանգստյան գոտու տարածքից կորել է քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների ծառայության կայքում։
Պարզվել է, որ կորել է 1963 թ. ծնված Տ. Հ.-ը, որը որոնվում է ս. թ. փետրվարի 13-ից. ոստիկաններն ափամերձ հատվածում հայտնաբերել են Տ. Հ.-ին պատկանող ծխախոտի տուփը և կրակայրիչը:
Ջրափրկարարները մոտ 1 կմ ափի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ, ջրասուզակը հետախուզել է նաև լճի հատակը ափից մինչև 40 մ հեռավորության վրա:
Որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք: