00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դավթաշենի կամրջից նետված երեխայի ընկերները չգիտեն, դպրոցում չեն հավատում ինքնասպանությանը

Բաժանորդագրվել
«Հայկական ժամանակ» օրաթերթն անդրադարձել է մեկ շաբաթվա ընթացքում գրանցված երկու ցավալի դեպքի և պարզել, որ ինքնասպանություններից երկուսն առնչվում են նույն դպրոցին։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Վերջին մեկ շաբաթվա ընթացքում արձանագրված ինքնասպանություններից երկուսն առնչվում էին երևանյան միևնույն դպրոցին։ Մի դեպքում` հանգստյան օրերին ինքնասպանություն էր գործել ուսուցչուհին, իսկ երկու օր առաջ էլ հայտնի դարձավ Դավթաշենի կամրջից մոր և դստեր նետվելու մասին։ 9 տարեկան երեխան նույնպես այդ դպրոցի աշակերտուհի էր: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Թերթը պարզել է, որ երեխայի մայրը ևս ժամանակին այս դպրոցում է սովորել։ Թե՛ մորը, թե՛ աղջկան բնութագրել են որպես հավասարակշռված մարդկանց։ Երրորդ դասարանում սովորող Անահիտի դասվարն ասել է. «Աշխատասեր, առաջադիմող, հավասարակշռված երեխա էր։ Դպրոց էր գալիս ժամանակին, միշտ պատրաստ էր, չի թերացել դասերում»։ Զաքարյանի խոսքով` որևէ բան չի հուշել, որ նրանց ընտանիքում կարող են անլուծելի թվացող խնդիրներ լինել։

Նա նաև նշեց, որ Անահիտի դասընկերները տեղյակ չեն կատարվածից։ Համարում են, որ նա հիվանդ է ու այդ պատճառով է բացակայում։

«Մենք ինչպե՞ս թույլ կտայինք, որ երեխաներն ապրեին այդ պահերը։ Եթե ես ցավ եմ զգում, վիշտ եմ ապրում այս ամենի համար, որ չեմ տեսնելու իմ սանուհուն, դուք պատկերացնո՞ւմ եք, եթե աշակերտներն իմանան»,- կոկորդ խեղդող հուզմունքով ասել է Զաքարյանը։

Նա նշել է, որ եթե հանկարծ իմանան, ինքը գիտի` ինչ պետք է զրուցի երեխաների հետ։

«Բայց կարծում եմ` չեն իմանա։ Այնպես եմ մտնում դասարան, որ ցույց չեմ տալիս»,- ասել է ուսուցչուհին։

Давташенский мост - Sputnik Արմենիա
Դավթաշենի կամրջից նետվելուց առաջ մայրն ու դուստրը պիցցա են պատվիրել. մանրամասներ

Դպրոցում զայրույթ են առաջացնում տարածվող տեղեկությունները, թե Անահիտի ընտանիքն ապրում էր սոցիալապես ծանր պայմաններում, ու մայրը չի կարողացել ապահովել երեխային։

«Անահիտը միշտ հագած-կապած, սնված, ընդմիջումը հետը եկել է դպրոց։ Ո՛չ վերարկուի պակաս է ունեցել, ո՛չ ճտքավոր կոշիկի»,- ասել են դպրոցում։

Ըստ «Հայկական ժամանակի»` դպրոցում չեն շտապում հավատալ, որ կատարվածն ինքնասպանություն է։ Ընդգծել են, որ Անահիտի մայրը հավասարակշռված կին էր ու նաև ԱԻՆ աշխատակից։ «ԱԻՆ-ի աշխատողն այդքան թույլ չէր կարող լինել»,- կարծիք են հայտնել դպրոցում։

Ինչ վերաբերում է նախորդ հանգստյան օրերին ինքնասպանություն կատարած ինֆորմատիկայի ուսուցչուհուն, ՀԺ-ն տեղեկացել է, որ այստեղ նա հասցրել է աշխատել ընդամենը վեց օր։ Դեպքից երկու օր առաջ տնօրենին տեղեկացրել է, որ վատ ինքնազգացողություն ունի, չի կարող աշխատանքի գալ։

Լրահոս
0