ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության տարածքային բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել 16-ամյա Ն. Ա.-ի նկատմամբ սեռական հարաբերություններ ունենալու փաստով: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Երեկ՝ փետրվարի 16-ին, նշված տարածքի Ոստիկանության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, 19-ամյա Է. Ա.-ն սեռական հարաբերություններ է ունեցել իրենց վարչական շրջանում գործող քաղաքի դպրոցներից մեկի 8-րդ դասարանի աշակերտուհի, 16-ամյա Ն. Ա.-ի նկատմամբ, որն, ըստ բժիշկների հայտարարության, հղիացել է:
Ոստիկանները հայտնաբերել են երեխային և նրա մորը, նրանց հրավիրել Ոստիկանություն:
Փաստի առթիվ տարածքի Ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: