ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն են իրականացնում և տուգանում են կարգազանց հետիոտներին։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 131-րդ հոդվածը նախատեսում է, որ ճանապարհի երթևեկելի մասը հատելու կարգը խախտելու համար նախատեսվում է տուգանք՝ 5000 դրամի չափով:
Բացի այդ, ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելու, ճանապարհային նշանների կամ գծանշումների պահանջները խախտելու համար նախատեսվում է տուգանք՝ 3000 դրամի չափով։