00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանցիները փետրվարին ընտրում են Հայաստանը. ի՞նչն է այդքան գրավում զբոսաշրջիկներին

© Sputnik / Asatur YesayantsТуристы в Ереване
Туристы в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փետրվարին Հայաստանը ռուսաստանցիների համար ամենամեծ պահանջարկ ունեցող երկրների շարքում է հայտնվել։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանը ռուսաստանցիների հանգստյան ամենասիրելի ուղղություններից է։ Մեր երկիրը գրավում է ոչ միայն իր հին մշակույթով, պատմությամբ, հարուստ խոհանոցով ու հյուրընկալությամբ, այլ նաև գներով, Sputnik Արմենիային ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը։

Российская туристка Елизавета Бондаренко на фоне горы Арарат - Sputnik Արմենիա
Օտարերկրացու աչքերով. Մոսկվա վերադառնալով` ճանապարհորդուհին Հայաստանի լեռներն էր փնտրում

ՌԴ զբոսաշրջության դաշնային գործակալության տվյալներով` փետրվարի 23-ը նշելու համար ռուսաստանցիների ամենանախընտրելի երկրների ցանկում Հայաստանը հինգերորդ տեղն է զբաղեցնում։ Հայաստանը գրավում է նաև մատչելի գների շնորհիվ։ Եռօրյա ուղևորությունը միջին հաշվարկով 20-25 հազար ռուբլի (մոտ 350-432 դոլար) է կազմում։

Հայաստանում երկու հոգու համար նախատեսված 14 օրվա ամբողջական փաթեթը (ներառյալ` տեղի ծախսերը սննդի, տրանսպորտի, ժամանցի, օդանավակայանի տրանսֆերը) կազմում է 85,5 հազար ռուբլի (մոտ 1500 դոլար)։

Ապրեսյանին չի զարմացնում այն փաստը, որ Հայաստանը պահանջարկ է վայելում ռուսաստանցիների շրջանում։ Նրա խոսքով` Երևանը կարող է արժանապատվորեն ընդունել ու ճանապարհել զբոսաշրջիկին։

«Զբոսաշրջիկներն այստեղ իրենց զգում են ինչպես տանը։ Նրանց գրավում է հայկական հյուրընկալությունը, բայց Հայաստանը նախևառաջ գրավում է առաջին քրիստոնյա երկրի կարգավիճակով», —ասաց Ապրեսյանը` ավելացնելով, որ շատերը Հայաստան կատարած ուխտագնացությունը համարում են ոչ պակաս կարևոր, քան դեպի Իսրայել։

Այլ երկրների համեմատ դա Հայաստանին առավելություն է տալիս։ Զբոսաշրջիկներին, հատկապես` առաջին անգամ եկածներին, զարմացնում է մեր երկրի հնությունը, խոհանոցը, բնությունը և այլն։

Միաժամանակ Հայաստանը տարվա բոլոր եղանակներին ցույց տալու ու պատմելու բան ունի` սկսած ձմռանը գործող լեռնադահուկային կենտրոններից, վերջացրած ամռանը Սևանի լճափնյա հանգստով։ Շատերը մեր երկիր են գալիս էքստրեմալ արկածների համար։ Այդ նպատակով էքստրեմալ ժամանցի գոտիներ են ստեղծվել։ Հայաստանը զբոսաշրջիկներին ժայռամագլցում, քայլարշավներ, զիփլայն, օդապարիկով թռիչք և այլ արկածներ է առաջարկում։

Гегардский монастырь, Армения - Sputnik Արմենիա
Օտարերկրացու աչքերով. ռուս զբոսաշրջիկը պատմում է Աշոտի բարության ու հայկական հպարտության մասին

Հայաստանն այն քիչ երկրներից է, որը կարող է իր հյուրերին զբոսաշրջության տարբեր տեսակներ առաջարկել։ Երկրում տարին երկու անգամ գինու փառատոներ են անցկացվում` գինու օրեր Երևանում և գինու փառատոն Արենիում, որտեղ տարածաշրջանում գինու ամենահին հնձանը։

«Տարբեր երկրների զբոսաշրջիկներին գրավելու համար մենք համագործակցում ենք հարևան Վրաստանի հետ։ Համատեղ տուրփաթեթներ ենք մշակում», —ասաց Ապրեսյանը։

Նա ընդգծեց, որ բոլոր այդ առավելությունները զբոսաշրջության պետական կոմիտեին չեն ազատում մի շարք արդիական հարցերի լուծումից։ Ոլորտի զարգացմանը խոչընդոտող տեղական խնդիրներից բացի (վատ ճանապարհներ և տրանսպորտի խնդիր), բացասական է ազդում նաև Հայաստանից ու դեպի Հայաստան ուղիղ չվերթերի սահմանափակ քանակությունը։

Հայաստանը գովազդելու խնդիր ունի, պետք է աշխատել երկրի իմիջի ու զբոսաշրջության միջազգային շուկայում առաջ գնալու ուղղությամբ։

Հայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է։ 2017 թվականին Հայաստան են այցելել 1 միլիոն 494 հազար 770 զբոսաշրջիկ։ Ամենից շատ մեր երկիր են այցելել Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ-ից և Ուկրաինայից։ Հայաստանը պահանջված ուղղություն է նաև Ֆիլիպինների, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Հնդկաստանի, ԱՄԷ-ի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Սիրիայի ու Ճապոնիայի զբոսաշրջիկների համար։ 2017 թվականին զբոսաշրջիկների թիվը 2016 թվականի համեմատ աճել է 18,7%-ով։

Լրահոս
0