ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» 3:0 հաշվով հաղթեց շվեդական «Էստերսունդին»-ին:
Հանդիպումը կայացավ «Յեմտկրաֆտ Արենա» ստադիոնում, հաշիվը 13-րդ րոպեին բացեց Նաչո Մոնրեալը: Իսկ
24-րդ րոպեին «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հաջող և մտածված հարվածից հետո գնդակը հայտնվեց դարպասում: Բայց դա Մխիթարյանի միակ գոլը չէր: Նրա փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ 11-րդ համարի տակ խաղացող Մեսութ Օզիլը: