00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինական միջազգային ավիաուղիների տոմսերի գները կնվազեն հայերի համար

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցКассы авиакомпании "Украинские авиалинии" (МАУ)
Кассы авиакомпании Украинские авиалинии (МАУ) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ դիվանագետը կարող է պայմանավորվել ուկրաինական ավիաընկերության ղեկավարության հետ տոմսերի գները նվազեցնելու վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Ուկրաինայում արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը Facebook–յան իր էջում գրել է Ուկրաինայի միջազգային ավիաընկերության բոլոր թռիչքների գները նվազեցնելու մասին։

«Սիրելի ընկերներ, շատ լավ նորություն։ Ուկրաինայի միջազգային ավիաուղիների հետ համառ բանակցությունների արդյունքում մենք հանգել ենք փոխշահավետ համաձայնության ավիատոմսերի գները զգալիորեն նվազեցնելու վերաբերյալ, ավիաընկերության` Հայաստանից մեկնող և Հայաստան ժամանող ուղևորների համար, ընդ որում` գներն իջել են բոլոր ուղղություններով», – հաղորդել է դեսպանը։

Մանուկյանն հատուկ շնորհակալություն է հայտնել ՈՒՄԱ ավիաընկերության ղեկավարությանը` ի դեմս ընկերության նախագահ Յուրի Միրոշնիկովին, կոմերցիայի գծով փոխտնօրեն Սերգեյ Ֆոմենկոյին և վաճառքի գծով տնօրեն Անտոն Մատիսին։

Դեսպանը հայտնել է, որ առաջիկայում նա կհաղորդի գործարքի մանրամասները։

Մանուկյանը գրառման հետ տեղադրել է ՈՒՄԱ վաճառքի գծով տնօրեն Անտոն Մատիսի հետ լուսանկարը։

Լրահոս
0