00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աթեշյան` էրդողանական ոսկոր հայ համայնքի կոկորդին, կամ Մայր Աթոռի լուռ համաձայնությամբ

© AP PhotoБывший местоблюститель константинопольского патриарха ААЦ Арам Атешян
Бывший местоблюститель константинопольского патриарха ААЦ Арам Атешян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արամ Աթեշյանը կրկին կլինի Կոստանդնուպոլիսի պատրիարքի տեղապահը, նա աջուձախ հայտարարում է, որ հայ համայնքն ընդունում է իրեն։ Բոլորի կողմից հարգված Գարեգին Բեքչյանը հեռացել է, քանի որ համայնքի մի մասը միավորվել է թուրքական իշխանությունների հետ։

Դրա հետ կապված` թուրքական «խուրալի» հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է Հայ առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլիսի պատրիարքարանի առաջնորդի նշանակման գործընթացին միջամտելու անթույլատրելիության մասին։ Twitter–ում Փայլանը նման գրություն է արել. «Պետությունը պատրիարքարանի հարկադիր կատարողին նշանակելու համար սովորելու արժանի ինտրիգներ կազմակերպեց: Բայց մենք հարկադիր կատարողին չենք ընդունի: Մենք ուզում ենք նոր պատրիարք ընտրել»։

Աթեշյանը համաձայն չէ դրա հետ և պնդում է, որ թուրքական ղեկավարությունը 550 տարի ազդել է պատրիարքարանի գործերին, և դա նորություն չէ։ «Պետությունը 1461թ–ին ստեղծել է պատրիարքարանը, և պատրիարքներից ոչ մեկը չի ընտրվել առանց պետության կամքի։ Մենք իրավունք չունենք խաղալ թուրքական պետության հետ», – ասել է նա։

Бывший местоблюститель константинопольского патриарха ААЦ Арам Атешян - Sputnik Արմենիա
Հայերը կընդվզե՞ն, թե՞ պառակտման ճյուղերը կհասնեն Մայր Աթոռ. «մատաղացու գառան» պատմությունը

Իհարկե, Աթեշյանը շատ հեռու է վեհանձն և խիզախ, սկզբունքային և անձնվեր կինոհերոսների կերպարից։ Ինչպես նաև Թուրքիայի հայ համայնքի մեծ մասը և, ինչ մեղքս թաքցնեմ, մարդկության մեծամասնությունը։ Բոլորին տրված չէ լինել Փայլանի նման։ Ուստի եկեք խիստ չդատենք Աթեշյանին. սեփական բարօրությունը գրեթե միշտ թանկ է ցանկացած համոզմունքից։

Ճիշտ է` Աթեշյանը հակակրանք է առաջացնում, քանի որ շատ ստորաքարշորեն է համբուրում Էրդողանի կոշիկները։ Թուրքական պետության հետ խաղ չանելը մի բան է, իսկ ահա ուրիշ պետության տարածքում ռազմական գործողությանն աջակցելը` բոլորովին այլ բան։ Ոչ, եթե այդ աջակցությունը լիներ ռազմական պաշտոնյանից, հասկանալի կլինի, բայց սպանություններն արդարացնող հոգևորականն անհասկանալի ու անընդունելի։ Ի վերջո, կարող էր ուղղակի լռել։

Ալլահից ավելի սուրբ լինելու Աթեշյանի ցանկությունը, եթե գնահատվի թուրքական իշխանությունների կողմից, ապա հիմնականում նյութապես։ Ոչ նյութական առավելություններից է հայ համայնքի հնարավոր հանգիստ կյանքը (այն մասի, որը կողմնակից է Աթեշյանին)։ Բայց այդ հարաբերական հանգստությունն ուղղակիորեն կապված է Թուրքիայի ներկա առաջնորդի արագ զարգացող վեհության զառանցանքի (գիտականորեն` մեգալոմանիա) հետ։ Եթե նա այս կամ այն պատճառներով ապագայում չլքի իր պաշտոնը, ոչ մի աթեշյան նրան արդեն չի կարող օգնել։

Гарегин Бекчян - Sputnik Արմենիա
Ցտեսություն, Թուրքիա. Գարեգին Բեքչյանը հրաժեշտի նամակ է հրապարակել

Վերջապես, թող և պոստֆակտում, որոշել է ինչ–որ բան ասել նաև կաթողիկոսարանը, և փետրվարի 20–ին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում կգումարվի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը` Հայ եկեղեցու առաջնորդին կից խորհրդակցական մարմինը, որի մեջ մտնում են ինչպես հովվապետերը, այնպես էլ աշխարհիկ մարդիկ։ Մայր աթոռի մամլո դիվանի ղեկավար և կաթողիկոսի մամուլի քարտուղար տեր Վահրամ Մելիքյանը ասում է, որ ժողովը կարտահայտի իր դիրքորոշումը ստեղծված իրավիճակի նկատմամբ։

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն մշտական կապի մեջ է Ստամբուլում պատրիարքության եպիսկոպոսության և տեղապահի հետ, նշել է Մելիքյանը։

«Կաթողիկոսը հույս ունի, որ պատրիարքության մարմինները կվարվեն պատրիարքության կանոնադրության և եկեղեցական կանոնների համաձայն` հանգստության և համերաշխության ոգով», – ասել է նա։

Այստեղ շատ բան պարզ է։ Անկեղծ ասած, Էջմիածինը ոչ մի կերպ չի կարող ազդել թուրքական կառավարության և Աթեշյանի վրա, ուստի կարևոր չէ` նիստ է գումարվում իրադարձությունների թեժ պահին, թե դրանցից հետո. Ընդամենը կարելի է արտահայտել սեփական դիրքորոշումը, թեև դա, իհարկե, քիչ հավանական է։

Ոչ, Աթեշյանի վերաբերյալ տեսականորեն կարող են ընդունվել ինչ-որ կարգապահական միջոցներ` ասենք, նրան կարող են կարգալույծ անել։ Ամեն դեպքում, Էջմիածնից ակնկալվում են հասցեական հայտարարություններ, դա անհրաժեշտ է ամենից առաջ Թուրքիայի հայ համայնքի այն մասի համար, որը չի ընդունում Աթեշյանին։

Վերջերս պատարագի ժամանակ հայուհին բացահայտ արտահայտել է իր բողոքն աղոթքի միջոցով, և ոստիկանությունը դուրս է բերել նրան եկեղեցուց։ Այսինքն` Աթեշյանին պահպանում են թուրք ոստիկանները։ Հավանաբար, Էջմիածինը պետք է նշեր, որ դա անթույլատրելի է։

Լրահոս
0