00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առաջին լուրջ միջադեպն օլիմպիական խաղերում. Ռուսաստանը կորուստներ է կրում

© Sputnik / Asatur YesayantsКоманда "Олимпийских спортсменов из России" на XXIII Зимних играх (9 февраля 2018). Пхенчхан, Южная Корея
Команда Олимпийских спортсменов из России на XXIII Зимних играх (9 февраля 2018). Пхенчхан, Южная Корея - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փհենչհանի օլիմպիական խաղերում գրանցվեց առաջին լուրջ միջադեպը, որից հետո խաղերին մասնակցող մարզիկի առողջությանը վտանգ սպառնաց:

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Սնոուբորդի կրոսի մրցումների կիսաեզրափակիչում այսօր` փետրվարի 15-ին, ռուս մարզիկ Նիկոլայ Օլյունինը չկարողացավ պահել հավասարակշռությունը, ընկավ, ու նրան հատուկ սահնակներով տեղափոխեցին հիվանդանոց:

Ինչպես պարզվեց հետո, Սոչիի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը կոտրել է ոտքը: Օլյունինը սնոուբորդի կրոսի մրցումների մեդալների կամ, ավելի ճիշտ կլինի ասել, ոսկե մեդալի հավակնորդներից մեկն էր, բայց ծնկի նախկին վնասվածքը զգացնել տվեց, ու հիմա արդեն ռուս սնոուբորդիստը երկար ժամանակ պետք է ապաքինվի, հետո էլ վերականգնվի:

Лыжница Олимпийской Сборной Армении Катя Галстян (15 февраля 2018). Пхенчхан, Южная Корея - Sputnik Արմենիա
Կատյա Գալստյանը կրկնեց Միքայել Միքայելյանի արդյունքն ու ավարտեց օլիմպիադան

Անհաջողություններն, ասես, հետապնդում են Ռուսաստանի օլիմպիականներին: Դոպինգային սկանդալներից հետո, որոնց պատճառով մի շարք առաջատար մարզիկներ (նաև առանց փաստացի հիմնավորման) զրկվեցին օլիմպիական խաղերի մասնակցությունից, հիմա էլ Օլյունինը դարձավ երրորդ մարզիկը, որ օլիմպիական խաղերից հեռանում է ոչ միայն ձեռնունայն, այլև վնասվածքով:

Մինչ այս վնասվածքը օլիմպիական սահնակային սպորտում մեդալից զրկվեց Ռոման Ռեպիլովը, որը մարզումային մեկնարկներում հիանալի ժամանակ էր ցույց տալիս ու լավագույններից մեկն էր: Բոլորն արդեն հավատացած էին, որ Ռեպիլովը նվազագույնը կանգնելու է պատվո պատվանդանին: Բայց պաշտոնական մրցումների մեկնարկներից մեկի ժամանակ ռուս սահնակորդը բախվեց մրցուղու պատնեշին, ու լավ է, որ շուռ չեկավ: Բայց այդ սխալը թանկ վայրկյաններ արժեցավ Ռեպիլովի համար, և նա զբաղեցրեց ընդամենը ութերորդ տեղը:

Լեռնադահուկային սպորտում ռուսները միանգամից երկու կորուստ ունեցան: Մարզումային մեկնարկի ժամանակ գիգանտ սլալոմի թիմային պայքարում Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Անդրիենկոն վնասվածք ստացավ ու բոլորին ոսկե մեդալ ցանկանալով հեռացավ Փհենչհանից: Ավելի լուրջ վնասվածքներ ստացավ Ռուսաստանը ներկայացնող մեկ այլ լեռնադահուկորդ` Պավել Տրիխիչևը: Սուպեր կոմբինացիայի արագընթաց վայրէջքի մրցումներում Տրիխիչևը մեծ արագությամբ ընթանալիս ընկավ ու բազմաթիվ վնասվածքներ ստացավ: Բժիշկները ռուս լեռնադահուկորդի մոտ արձանագրեցին դաստակի վնասվածք, բազմաթիվ սալջարդեր և ուղեղի ցնցում:

Չնայած այս վնասվածքներին` լավ է, որ մարզիկների կյանքին սպառնալիք չկա: Օլիմպիական խաղերի մասնակիցներն ու ձմեռային ձևերի սիրահարները դեռևս հիշում են, թե ինչպես 2010 թվականի Վանկուվերի օլիմպիական խաղերում վրացի սահնակորդ Նոդար Կումարիտաշվիլին մրցելույթի ժամանակ բախվեց մրցուղու բետոնե արգելքներին ու հիվանդանոցի ճանապարհին մահացավ: Հուսանք, որ նման ողբերգական դեպքեր Փհենչհանում չեն գրանցվի:

Լրահոս
0