ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. 20 տարեկան Գաբրիել Դեյլմանը ժամանակից գեղասահքի ֆավորիտներից է։
Նա, սակայն, հայտնի է դարձել ոչ միայն իր կատարած հնարքների շնորհիվ, այլ այն պատճառով, որ անչափ նման է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին։
Գաբրիելի շնորհիվ կանադական թիմը ոսկե մեդալ նվաճեց 2018 թվականի օլիմպական խաղերում, թեև կանադացի մարզիկը զիջեց ռուսներն ու ամերիկացիներին։ Թիմային մրցաշարի ազատ սահքում առաջին հորիզոնականում հայտնվեց Ալինա Զագիտովան։
36 տարեկան Քիմն ու 20 տարեկան Գաբրիելն իսկապես նման են իրար։ Մարզիկի երկրպագուները կատակում են` նա նման է Քիմին, պարզապես փոքր տարիքում նրան Բարբիի փոխարեն չմուշկ են նվիրել։