ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Գերմանիայի հավաքականի խաղացող, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպանն աշխարհի լավագույն «տասն» է։ Այս մասին Arsenal Player-ի հետ զրույցում ասել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։
«Տասը» կամ «համար տասը» ֆուտբոլում անվանում են հարձակվող կիսապաշտպաններին, որոնք խաղում են հարձակման ծայրից փոքր-ինչ հեռացված դիրքից։ Իրականում Մեսութ Օզիլը 11 համարի մարզաշապիկով է խաղում, բայց իր գործելաոճով ավելի շատ «10» է։ Ավելին` «Արսենալ» տեղափոխվելու օրից նա սպասում է 10 համարին, ինչի մասին բազմիցս ասել է հարցազրույցներում։
Հենրիխ Մխիթարյանի կարծիքով, Օսիլը ոչ միայն լավագույն փլեյմեյքերն է, այլ ընդհանրապես աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է։
«Բոլորը գիտեն, որ Մեսութն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է», — ասել է Մխիթարյանը։
Հայաստանի հավաքականի ավագի խոսքով` Օզիլի հետ խաղալը «հաճույք ու ուրախություն» է, քանի որ «Արսենալի» 11-րդ համարը շատ լավ է հասկանում ֆուտբոլը, հիանալի տեսնում է ամեն ինչ, ֆանտաստիկ տեխնիկա ունի և իր դիրքում լավագույն խաղացողն է։
Թուրքական արմատներով Մեսութ Օզիլը 29 տարեկան է, խաղում է «Արսենալի» ու Գերմանիայի հավաքականներում, հարձակվող կիսապաշտպան է։ 2009 թվականին Գերմանիայի պատանեկան հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն է դարձել, մեկ տարի անց աշխարհի առաջնությունում բրոնզ նվաճել։ 2012 թվականին ազգային թիմի կազմում Եվրոպայի առաջնության բրոնզե մրցանակակիր է դարձել, 2014 թվականին` աշխարհի չեմպիոն։
2012 թվականին ճանաչվել է Գերմանիայի տարվա խաղացող։