00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընկերներն անխնա շնորհավորել են Գարիկ Մարտիրոսյանին` մաղթելով ապրել մինչև ապոկալիպսիս

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցРезидент Comedy club Гарик Мартиросян
Резидент Comedy club Гарик Мартиросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանդիսավար Գարիկ Մարտիրոսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ 44-ամյակի կապակցությամբ։ Comedy Club-ի ռեզիդենտներից Թիմուր Բատռուդինովը հայերեն շնորհավորել է ընկերոջը։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Հայազգի ռուսաստանցի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանին ողողել են շնորհավորանքներով։ Այսօր Instagram-ում հանդիսավարի հասցեին շնորհավորանքների նոր տարափ էր։ Ընկերները շարունակում են նրան նշել տարբեր լուսանկարներում` իրենց բարեմաղթանքներով մակագրելով դրանք։

Թերևս նրանցից ամենաստեղծարարը Թիմուր Բատռուդինովն է, ով ընկերոջը շնորհավորել է հայերեն։ «Շնորհավոր տարեդարձդ, «նոր հումորի» հայր։ Ինչ ասես մեր գլխով չի անցել մեր համատեղ հումորային գոյության 16 տարիների ընթացքում։ Եվ թող նման բաներ էլի լինեն»,- ռուսերեն գրել է Բատռուդինովը և հայերեն շարունակել. «Մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն և 16 ձագ ձուկ: Ես համբուրում եմ այտերը»։

Եվս մեկ քոմեդի ռեզիդենտ Սեմյոն Սլեպակովը գրել է, որ իր սիրելի, ավագ ընկերոջ, ուսուցչի և մի մարդու տարեդարձն է, ում շնորհիվ նա կյանքում առաջին անգամ կապույտ կոշիկներ է տեսել։

«Արդեն 15 տարի է`Գարիկը թեթև հայկական զեփյուռի նման ներխուժեց իմ կյանք և անճանաչելիության աստիճան փոխեց այն։ Գարիկի մեջ զարմանալիորեն համադրվում են տաղանդը, լավատեսությունը և նյութական արժեքների նկատմամբ սերը` պարբերաբար բազմապատկելով միմյանց»,- իր լուսանկարը մակագրել է Սլեպակովը։

Հանդիսավարը հումորով ավելացրել է, որ Գարիկը միլիարդավոր հայ տղաներին և աղջիկներին ապացուցել է, որ կյանքը 75 տարեկանից հետո չի ավարտվում։ Սլեպակովը Գարիկին առողջություն, գեղեցկություն, հանդիսատեսի նվիրված սեր և հումորի անսպառ զգացում է մաղթել, ասելով, որ մնացած ամեն ինչը նա ունի։

Ռուսական հումորի ևս մեկ վարպետ` Գարիկ Խարլամովը Մարտիրոսյանին անվանել է չափազանց տաղանդավոր, համբավավոր, մեծանուն և հզոր։

Телеведущий Гарик Мартиросян с супругой Жанной - Sputnik Արմենիա
Մարտիրոսյանի կինը «բողոքել» է ամուսնու նվերից. Գարիկն ակնարկներ չի հասկանում

«Սիրելի Գարիկ», ես քեզ մաղթում եմ այս աշխարհում հնարավոր բոլոր բարիքները։ Որպեսզի քո հարազատներն ու մտերիմները միշտ երջանիկ լինեն։ Շնորհավորում եմ Ժաննային նման ամուսին ունենալու համար, Դանիելին և Ժասիմինին նման հայրիկ ունենալու համար, Արթուր Ջանիբեկյանին նման եղբայր ունենալու համար, ծնողներիդ նման որդի ունենալու համար, Սվետլակովին, Ուրգանտին և Ցեկալոյին նման Մարտիրոսյան ունենալու համար և մեծ հայ ժողովրդին նման հայ ունենալու համար։ Դու իմ երկրպագուն ես, ես քո կուռքը»,- այսպես է մակագրել Խարլամովը Instagram-ում տեղադրած իր լուսանկարը։

Հումարիստն ավելացրել է, որ մեծացել է Մարտիրոսյանի հաղորդումները դիտելով և երջանիկ է, որ կյանքն իրեն հնարավորություն է ընձեռել նրան անվանել «հրաշալի»։ Խարլամովը Մարտիրոսյանին մաղթել է ապրել մինչև ապոկալիպսիս` աշխարհի վերջը։

 

Լրահոս
0