ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին ղազախական «Ակտոբեի» ֆուտբոլիստների հետ մասնակցել է մարզումներին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Պիզելին «Ակտոբե» ՖԱ-ի հետ պայմանագիր կստորագրի, ամենայն հավանականությամբ, այս շաբաթ։ Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, Պիզելիին ակումբի հետ աշխատանքային համաձայնագիր դեռ չի ստորագրել ֆինանսական հարցերի պատճառով։
Պիզելիի տեղափոխության վերաբերյալ տեղեկությունը մեկնաբանել են նրա երկրպագուները։ «Բարի վերադարձ», «կեցցես», «Պիզելի, խելացի խաղ ենք սպասում քեզանից»,- գրել են նրանք։
Պիզելին լքել է Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբը»։ 33-ամյա կիսապաշտպանն «Ակտոբեի» կազմում խաղացել է 2014 և 2015 թվականներին` Ղազախստանի առաջնություն 55 խաղում և 13 գոլի հեղինակ դարձել։
Այժմ «Ակտոբեն» Ղազախստանի առաջնությունում 9-րդ տեղն է զբաղեցնում։
Ավելի վաղ Վլադիմիր Մուխանովի գլխավորած մարզչական շտաբը հետաքրքրվում էր Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստով` Արազ Ազբիլիսով, բայց նա պայմանագիր ստորագրեց Մոլդովայի «Շերիֆի» հետ։